ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաակաշվիլին լոգանք ընդունելու համար փորձել է ներխուժել «Կիև» հյուրանոց

07.12.2017 17:52 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաակաշվիլին լոգանք ընդունելու համար փորձել է ներխուժել «Կիև» հյուրանոց

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր` դեկտեմբերի 7-ի առավոտյան, լոգանք ընդունելու համար փորձել է ներխուժել «Կիև» հյուրանոց, գրում է Ria Novosti գործակալությունը:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին` ահաբեկիչների մասին տեղկություններ տալու համար

Աղբյուրի փոխանցմամբ` Սաակաշվիլիի ներխուժման փորձը ձախողվել է, ինչից հետո նա կրկին թաքնվել է Գերագույն ռադայի մոտ խփված վրանային ճամբարում:

Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ Սաակաշվիլին գտնվում է հետախուզման մեջ, սակայն ոստիկանությունը դեռևս չի դիմում կտրուկ քայլերի, որպեսզի արյունահեղություն չլինի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Միխեիլ Սաակաշվիլիի տունը խուզարկել են, իսկ նրան էլ բերման ենթարկել: Ավելի ուշ քաղաքական գործչի աջակիցները կոտրել են Անվտանգության ծառայության միկրոավտոբուսի դուռն ու ազատել նրան: Սաակաշվիլին ելույթ է ունեցել հավաքվածների առաջ՝ կոչ անելով դուրս գալ «մայդան» ու տապալել նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու և նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար:

«Սաակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,- ասել է նրա փաստաբանը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА