ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՂ խնդրում աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին. ԱՄՆ պետքարտուղար

07.12.2017 18:01 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԼՂ խնդրում աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ԼՂ հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին:

Հայազգի Դոն Բոյաջյանը կարող է ԱՄՆ կոնգրեսական դառնալ

«Մենք ամբողջովին աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում գտնելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում:

Թիլերսոնի խոսքով` հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կարձանագրվի միայն այն դեպքում, երբ լինի քաղաքական կամք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА