ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տեղիցս վեր կացա, ու տեսա, թե ինչպես են բազմաբնակարանոց շենքերը վարկյանների ընթացքում վերածվում շինանյութի կույտի»

07.12.2017 17:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տեղիցս վեր կացա, ու տեսա, թե ինչպես են բազմաբնակարանոց շենքերը վարկյանների ընթացքում վերածվում շինանյութի կույտի»

«1988 թվականի դեկտեմբերի 7-ի այդ մղձավանձային, դժոխային օրը, արյունոտ դիակներն ու կորստի ցավից հառաչող մարդկանց ձայնը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից: Այդ արյունոտ օրը իմ կյանքի այն դրվագներից էր, որը մեծ ցանկության դեպքում անգամ չեմ կարող մոռանալ ո՛չ ես, ո՛չ էլ երկրաշարժ վերապրած որեւէ գյումրեցի»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով 1988թվականի ավերիչ երկրաշարժի մասին հիշողություններին, վերհիշեց երկրաշարժ վերապրած, գյումրեցի ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, շարունակելով.
- Իսկ այդ օրը... այդ օրը համալսարանում էի: Ամբիոնում նստած էի տեղս, եւ զգացի ուժեղ ցնցում: Տեղիցս վեր կացա, եւ ականատես եղա, թե ինչպես են համալսարանի դիմացի երկու բազմաբնակարանոց շենքերը հավասարվում գետնին, վարկյանների ընթացքում վերածվում ավերակների: 
Դուրս վազեցի, որ վարկյան առաջ հասնեմ ընտանիքիս: Ճանապարհին ամեն քայլի տեսնում էի բազմաթիվ արյունոտ դիակներ, շինությունների տակ մնացած մարդկանց մարմնի մասեր: Վազելով խելակորույս մի կերպ հասա տուն, փառք Աստծո ընտանիքիս անդամներից եւ ոչ մեկը չէր տուժել: Թեպետ այդ օրը կորցրեցի հոեղբորս ընտանիքի անդամներից շատերին: 
Հաջորդ օրերին արդեն ապրում էինք վրանների մեջ: Տեսնելով, որ ընտանիքիս անդամները լավ են, գնացի ընկերներիս հետ որոնողական աշխատանքներին մասնակցելու` հավաքում էինք արյունոտ դիակները, փորձում մեկը մյուսիս միջոցով տեղյակ պահել շինութունների տակ մնացածների հարազատներին...

 

Դեկտեմբերի 18-ի ձեր ատղագուշակը

Հ.Գ. Զրույցի առավել ուշագրավ հատվածները, ինչպես նաեւ, թե ի՞նչ է արվել անցած 29 տարիներին եւ դեռ ի՞նչ է պետք անել աղետի գոտին վերականգնելու համար հարցերի պատասխանը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА