ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահության նախարարը մեկ բան է ասում, ընդդիմադիր պատգամավորը` այլ բան

07.12.2017 17:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Առողջապահության նախարարը մեկ բան է ասում, ընդդիմադիր պատգամավորը` այլ բան

Օրերս ընդդիմադիր պատգամավորներից մեկն ԱԺ-ում հարց բարձրացրեց այն մասին, որ շատ հիվանդներ, որոնք իրենց բուժումը պետք է ստանան պետպատվերի շրջանակում, հաճախ հայտնվում են քաշքշուքի մեջ, նրանց չի օգնում այն փաստաթղթերը, որոնց ունեն ձեռքի տակ:
«Իրավունքը» առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՑ հետաքրքվեց, թե պատպատվերի շրջանակներում, ինչու են հիվանդները բուժման ընթացքում կանգնում փաստի առաջեւ: Ըստ առողջապահության նախարարի, պետպատվեով բուժման ընթացքում, եթե հատկացվող գումարն ավարտվում է, իսկ առողջապահության նախարարությունն ամեն ամիս վճարում է  1|12-դը, ապա բուժհաստատությունը հերթագրում է հաջորդ ամսվա համար. «Այդ ամսվա գումարն ավարտվելուց հետո, բուժհաստատությունը հերթագրում է հաջորդ ամսվա համար, սա նորմալ երեւույթ է, եւ աշխարհում ընդունված պրակտիկա: Բազմիցս օրինակ եմ բերել Մեծ Բրիտանիային, որըտեղ հերթագրումը կատարվում է 20-24 ամիս առաջ: Մեզ մոտ այդ ժամկետն ոչ ավելի է 3-4 ամսից»,-փաստեց Լ. Ալթունյանը եւ ընդգծեց, որ այստեղ խնդիր չի տեսնում` անհետաձգելի բուժօգնությունը կատարվում է ժամանակին, իսկ պլանային բուժօգնությունն `ըստ գումարի առկայության:
Ինչեւէ, առողջապահության նախարարը մեկ բան է ասում, ընդդիմադիր պատգամավորը` այլ բան:

Նախարարը չցանկացավ խոսել իր ապատեղեկատու հայտարարության մասին

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА