ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զարմանալի չէ, որ Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ. Է. Նալբանդյան

07.12.2017 16:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զարմանալի չէ, որ Ադրբեջանը հայտնվեց մեկուսացման մեջ. Է. Նալբանդյան

Հայաստանը հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ տարածքում անբաժանելի անվտնագության ամրապնդման օգտին և շարունակաբար իր ներդրումն է բերել սպառազինությունների վերահսկման և վստահության ու անվտանգության մեխանիզմների վերակտիվացման շուրջ ծավալվող քննարկումներին: Այս մասին  ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանն ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչ են քննարկել Նալբանդյանն ու Լավրովը

«Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա ակնհայտորեն ցույց տվեց, որ անդամակցությունը մի ինտեգրացիոն ձևաչափին, իսկ Հայաստանի դեպքում դա Եվրասիական տնտեսական միությունն է, չի բացառում այլ կառույցների հետ համագործակցությունը: Այս համատեքստռում հուսով ենք, որ նպատակասլաց իրատեսական երկխոսությունը կդառնա ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տնտեսական համագործակցության շարժիչ ուժը:

Ցանկանում եմ նաև ընդգծել Հայաստանի ներդրումը կազմակերպության մարդու իրավունքների հարթությունում իրականացվող գործընթացներում և ընդգծել այս ուղղությամբ մեր արդյունավետ համագործակցությունը ԵԱՀԿ կառույցների հետ: Ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացն կայուն և անդառնալի է։ Բարձր ենք գնահատում այս հարցում ԵԱՀԿ կառույցների ներդրումը»,- նշել է նա:

Էդվարդ Նալբանդյանի խոաքով` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հետևանքներն առնչվում են ԵԱՀԿ բուն էությանը, որի նպատակն է խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրելու միջոցով` ի վնաս մյուսներին և ողջ կազմակերպության:

«Դա շատ բացասական նախադեպ ստեղծեց: Ադրբեջանի՝ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման կոնսենսուսին միանալուց հրաժարվելը վնաս հասցրեց ոչ միայն ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության միասնականությանը, այլև Կազմակերպության շրջանակներում ընդգրկուն համագործակցություն ծավալելու կարողությանը: ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և Կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո Ադրբեջանը թիրախավորեց և փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում: 

Առանձնահատուկ ցավալի է, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես ընդունող երկրի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի: Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և՛ գերմանական, և՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ»,- հավելել է ԱԳ նախարարը:

Հրաչյա Ռոստոմյանը տեղյակ չէ, որ նախարարությունում ստուգումների արդյունքում խնդիրներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА