ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դեմ եմ, որպեսզի նման օրենք ընդունվի Հայաստանում» ՀՀԿ պատգամավորը «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի նախագծի մասին

07.12.2017 15:44 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Դեմ եմ, որպեսզի նման օրենք ընդունվի Հայաստանում» ՀՀԿ պատգամավորը «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի նախագծի մասին

Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ խոսքով` «Ընտանեկան բռնության դեմ» օրենք Հայաստանին ընդհանրապես անհրաժեշտ չէ, ավելին` հայկական ավանդական ընտանիքի մոդելը պետք է վերցնել եւ որպես օրինակ կիրառել մի շարք երկրներում. «Ժամանակին, երբ քննարկում էին օրենքի նախագիծը, առաջին քննարկման ժամանակ արտահայտել եմ իմ տեսակետը եւ բազմաթիվ դրույթներ կան, որոնց հետ համաձայն չէի, այսօր դրանք արդեն դուրս են եկել նախագծից: Որպես ՀՀ քաղաքացի, դեմ եմ, որպեսզի նման օրենք ընդունվի Հայաստանում: Հայերս միշտ ամուր ենք եղել, շատ խնդիրներ հաղթահարել ենք նաեւ կայուն ու ամուր ընտանիքների շնորհիվ»,-«Իրավունքի» հետ զրույցում փաստեց Ռ. Գրիգորյանը: Ըստ մեր զրուցակցի, հայկական ավանդական ընտանիքը որեւէ օրենք չի կարող փոփել. «Իմ կարծիքով`օրենքը  որեւէ փոփոխության չի բերելու հայ ավանդական ընտանիքներում, ինչպիսին եղել ենք, այնպես էլ կշարունակենք»,-ընդգծեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ընտանեկան բռնությունների հետ կապված ՀՀ ամբողջ տարածքում կատարվել են ուսումնասիրություններ, որինց արդյունքում պարզվել է, որ որոշ  ընտանիքներում կան բռնություններ, ապա Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով` նման դեպքեր եղել են տարբեր ժամանակաշրջաններում եւ դեռեւս կլինեն:

Տպավորություն է, որ երրորդ կարգի ցեղատեսակի վրա ուզում են փորձարկման հերթական փուլն ավարտել. Ն. Զոհրաբյան. տեսանյութ

Մեր այն դիտարկմանը, որ այդ ուսումնասիրությունների տվյալների համաձայն  ընտանեկան բռնության դեպքերի բարձր տոկոս է գրանցվել նաեւ Գեղարքունիքի մարզում, Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ այդ տվյալների հետ համաձայն չէ. «Պետք է ավանդական ընտանիքի օրինակը վերցնենք Գեղարքունիքի մարզից, պարզապես այնտեղ բնակչության բնավությունը իր բնության նման է`կոշտ ու կոպիտ , բայց դրա հետ կա մարդկային բարձր հատկանիշներ` սկսած հյուրասիրությունից: Դրա համար էլ մարդկանց ուսումնասիրությունների արդյունքում նման պատկեր է ստացվել, որի նետ համաձայն չեմ»,-եզրափակեց Ռաֆիկ Գրիգորյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА