ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուզբեկստանի պատմության մեջ առաջին անգամ համաներման հրաման է ընդունվել

07.12.2017 15:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուզբեկստանի պատմության մեջ առաջին անգամ համաներման հրաման է ընդունվել

Ուզբեկստանի սահմանադրության ընդունման 25-ամյակի կապակցությամբ նախագահ Շավքաթ Միրզաեւը 2700 դատապարտյալի համաներման մասին հրաման է ստորագրել։ Զանգվածային, միաժամանակ անձնական համաներման մասին ակտը, որը ստորագրել է երկրի նախագահը, Ուզբեկստանի իրավաբանական պրակտիկայում առաջին անգամ է կիրառվում, հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» տեղական ծառայությունը։

Թուրք գործիչը գյուլենականներին մեղադրում է հայկական սփյուռքի հետ համագործակցելու մեջ

Ուզբեկստանում ընդունվել է 2 700 դատապարտյալների, որոնց թվում՝ պատժիչ գաղութից անկեղծ զղջացող եւ ճիշտ ուղուն դարձի եկած 956 անձանց համաներման մասին հրամանը։

Համաներման  մասին ակտով այդ դատապարտյալներին հնարավորություն է տրվել արագ վերադառնալ հասարակություն եւ ընտանիք։

Համաներումն իրականացրել է նախագահը։ Այն կարող է իրականացվել լինել չլրացած պատժաչափի լիակատար կամ մասնակի ներմամբ։ Մինչ այս պահը Ուզբեկստանում գրեթե ամեն տարի համաներում էին հայտարարում, սակայն, ինչպես գրում է Uzmetronom–ը, զանգվածային եւ միաժամանակ անհատական համաներման մասին ակտ, որը ստորագրել է նախագահը, Ուզբեկստանի իրավաբանական պրակտիկայում հայտնվել է առաջին անգամ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА