ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրիում կապկպել են փոխտնօրենին և թալանել

07.12.2017 14:12 ԻՐԱՎՈՒՆՔ
Գյումրիում կապկպել են փոխտնօրենին և թալանել

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com-ի փոխքանցմամբ` ժամը 14:30-ի սահմաններում դիմակավորված 2 անձ Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան 37 շենքի բնակիչ, 44-ամյա Ալինա Ավետիսյանի տան դուռը թակել են և տանտիրուհին, ոչինչ չկասկածելով, բացել է դուռը։

Անհայտ անձինք տանտիրուհուն հրելով՝ մտել են տուն, այնուհետև կպչուն ճապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և դանակի սպառնալիքի տակ պահանջել գումար:

Բնակարանն ամբողջովին տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակ, բիժուտերիա, գումար:

Կայքի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը աշխատում է Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոցում՝ որպես փոխտնօրեն:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Թալանել են «Կոնվերս» բանկի՝ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող մասնաճյուղը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА