ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զինվորականներ են վթարի ենթարկվել

07.12.2017 13:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Զինվորականներ են վթարի ենթարկվել

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ford մակնիշի 34 TC 371 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ՝ դեպի Դիլիջան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում՝ հայտնվել շենքի բակում: 

Ամերիկացի զինվորականները մեկնում են Թուրքիա

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների և Վանաձորի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել:

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը զինվորականներ են և վթարի պատճառներից է նաև այն, որ ճանապարհը ամբողջովին եղել է մերկասառույց և անվադողերն էլ կիսամաշ էին՝ ոչ ձմեռային:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА