ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեսսին ասել է, որ սկսել է հոգնածություն զգալ

07.12.2017 12:14 ՍՊՈՐՏ
Մեսսին ասել է, որ սկսել է հոգնածություն զգալ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ փորձ ձեռք բերելուց հետո սկսում ես հասկանալ մարզիչների որոշ որոշումներ:

Մայքլ Ջորդանը պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակում առաջինն է, Ռոնալդուն և Մեսսին թոփ-10-ում չեն

Վերջին շրջանում կային խաղեր, որոնցում «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն արգենտինացուն չէր ընդգրկում թիմի մեկնարկային կազմում: «Հասկացել եմ, որ մրցաշրջանը երկար է և տարվա ընթացքում լինում են պահեր, որոնք ավելի լարված են ընթանում: Անցնում են տարիներ, և մարմնիդ վրա սկսում է ազդել բազմաթիվ հանդիպումների բեռը: Արդյունքում գիտակցեցի, որ երբեմն ավելի լավ է դաշտ դուրս չգալ»,- Մեսսիի խոսքը մեջբերում է «TyC Sports»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА