ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հս. Կորեայի ԱԳՆ-ը հայտարարել է թերակղզում պատերազմի անխուսափելիության մասին

07.12.2017 12:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հս. Կորեայի ԱԳՆ-ը հայտարարել է թերակղզում պատերազմի անխուսափելիության մասին

յուսիսային Կորեայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները, ինչպես նաև ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները վկայում են Հյուսիսային Կորեային հարված հասցնելու նախապատրաստության մասին։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին` ահաբեկիչների մասին տեղկություններ տալու համար

Ինչպես հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, այդ ամենը հանդիսանում է «նախազգուշացում այն մասին, որ Հյուսիսային Կորեան պետք է պատրաստվի թերակղզում պատերազմի»։

Հյուսիսակորեական ԱԳՆ-ի կարծիքով՝ այսօր մնում է միայն մեկ բաց հարց, թե երբ կսկսվի պատերազմը։

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորքերի համատեղ զորավարժությունները մեկնարկել են դեկտեմբերի 4-ին և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 8-ը։

Ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերի ռմբակոծիչները զորավարժությունների ընթացքում հարվածներ էին հասցրել Հյուսիսային Կորեայի սահմանից անմիջական հեռավորության վրա գտնվող զորակայանին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА