ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայում օդաչուները հրաժարվում են փախստականների տեղափոխությունից

07.12.2017 11:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայում օդաչուները հրաժարվում են փախստականների տեղափոխությունից

Գերմանիայում շատ օդաչուներ հրաժարվում են չվերթներ իրականացնել, որոնք ներգրավված են ապաստանի տրամադրման հարցում մերժում ստացած ներգաղթյալներին արտաքսելու գործում։ Այս մասին հայտնում է Deutsche Welle պարբերականը։ 222 ծրագրված թռիչքներ դադարեցվել են օդաչուների պատճառով, ովքեր չեն ցանկացել մասնակցել փախտականներին Աֆղանստան վերադարձնելուն։ Աֆղանստանը «ծագման անվտանգ երկիր» է ճանաչվել որոշ դեպքերում, չնայած շարունակվող բռնությանն ու երկրի որոշ հատվածներում ճնշումներին։ 2017 թվականի հունվարից սեպտեմբեր մոտ 85 մերժում բաժին է ընկել Lufthansa ավիաընկերությանն ու նրա Eurowings դուստր ստորաբաժանմանը։ Մոտ 40 դեպքեր տեղի են ունեցել Դյուսելդորֆի օդանավակայանում, որտեղ արտաքսումները պարբերաբար ուղեկցում են թռիչքուղու վրա բողոքի ակցիաներով։ Չվերթների մեծ մասը՝ մոտ 140-ը, չեղարկվել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում՝ Գերմանիայի ամենամեծ ու կարևոր ավիահանգույցում։ Ներգաղթյալներին տեղափոխելուց իրենց հրաժարվելը օդաչուները բացատրում են նրանով, որ չեն ցանկանում մասնակցել փախստականների «հակասական» վերադարձին երկրներ, որոնք մնում են բնակության համար ոչ անվտանգ։

Գերմանիայում աճուրդի է հանվել մի ամբողջ գյուղ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА