ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թայվանցի վարսահարդարը հաճախորդի ծոծրակին պատկերել է Թրամփին

07.12.2017 11:25 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թայվանցի վարսահարդարը հաճախորդի ծոծրակին պատկերել է Թրամփին

Թայվանի Չժանհուա քաղաքի XB Hair գեղեցկության սրահը հայտնի է ողջ աշխարհում շնորհիվ վարպետ Ալեն Չենի, ով ոչ միայն սանրվածքներ է անում, այլև մազերից դիմապատկերներ ստանում։

Իվանկա Թրամփին դատի են տվել կոշիկների դիզայնը «գողանալու» համար

Այս երիտասարդը քաղաքում հայտնի դեմք է դարձել, քանի որ խնդրել էր Չենին իր ծոծրակին պատկերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է Daily Mail-ը։

Ալեն Չենը սանրվածքի վրա աշխատել է մոտ 3 ժամ։ Լուսանկարներն արագորեն դարձել են վիրուսային, շատ օգտատերեր նշել են Թրամփի դեմքի նմանությունը «Հարի Փոթերի» հերոս Վոլան-դե-Մորտի հետ։

Սա հայտնի մարդկանց և հերոսների պատկեր ստանալու Ալենի առաջին փորձը չէ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА