ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչո՞ւ ձեզ պետք է հավատալ, արտերկրի փորձառու պրոֆեսորներին՝ ոչ». նոր փաստեր «Գարդասիլի» մասին

06.12.2017 23:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Ինչո՞ւ ձեզ պետք է հավատալ, արտերկրի փորձառու պրոֆեսորներին՝ ոչ». նոր փաստեր «Գարդասիլի» մասին

ՀՀ ԱՆ Ա. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության,վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր, գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ կոչին, որտեղ մտավորականը հորդորել էր հրաժարվել պատվաստումից՝ ընդգծելով, որ «Գարդասիլը» քաղցկեղ չի բուժում: Պարզվում է՝բժշկական գիտությունների դոկտոր Մելիք-Անդրեասյանը խառնել է, թե որ երկրում է ապրում եւ տեղյակ չէ, որ խոսքի ազատությունը Հայաստանում ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս պրոֆեսորն իրեն  իրավունք է վերապահել հայտարարելու, որ Ռուզան Ասատրյանը մասնագետ չէ եւ իրավունք չունի ասելու, որ «Գարդասիլը» քաղցկեղ չի բուժում: Գ. Մելիք-Անդրեասյանի այս ելույթին բաց նամակով անդրադարձել է Ռ. Ասատրյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով. «Այո՛, ես դեմ եմ «Գարդասիլի» պատվաստմանը եւ կպնդեմ մինչեւ վերջ»: Թե ինչու, մտավորականը տվել է սպառիչ պատասխան՝ հիշեցնելով հետեւյալը. «Նախ ես ՀՀ լիարժեք քաղաքացի եմ, ողջ կյանքս հայրենիքիս նվիրաբերած, երկու տասնյակ մեդալների և մրցանակների արժանացած անհատականություն, որի երեք հազար հոդվածները միայն հայրենիքի բարօրության համար են եւ իրավունք ունեմ օգտվել մեր Սահմանադրության ազատ խոսքի ու կարծիքի իրավունքից»: Ապա անդրադառնալով պրոֆեսորի գնահատականներին՝ նշել է. «Հարգելի՛ տիկին, այդ ես չեմ ասում, որ «Գարդասիլը» «պապիլոմա» չի բուժում, այլ մասնագիտությամբ բժիշկ,  «Գարդասիլ» եւ «Ցերվարիկս» պատվաստանյութերի առաջատար հետազոտող, ԱՄՆ գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ինստիտուտի պրոֆեսոր Դիանա Հարփերը: Նա, երեւի, խիղճը դեռ չի կորցրել, հայտարարել է, որ «... կարիք չկա պատվաստելու, որովհետեւ օրգանիզմը մեկ տարում ինքնուրույն բուժում է 70 տոկոս, երկու տարում՝ 90 տոկոս, երեք տարում՝ 95 տոկոս»:

Նախարարը չցանկացավ խոսել իր ապատեղեկատու հայտարարության մասին

Ռ. Ասատրյանը Դ. Հարփերից բացի, անդրադարձել է նաեւ այլ պրոֆեսորների դիտարկումներին, մասնավորապես տեղեկացնելով, որ Լոնդոնի բժշկական համալսարանի պրոֆեսոր Էլիսոն Փոլոքը հայտարարել է. «Մենք չգիտենք «Գարդասիլը» քաղցկեղ բուժում է, թե՝ ոչ, բայց որ 30 տարի հետո պիտի պարզվի, կասկած է առաջացնում»: Մտավորականը մեջբերում է արել նաեւ վիրուսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի լավագույն մասնագետներից Գալինա Չերվոնսկայայի մեկնաբանությունից. «Այս «Գարդասիլ» կոչվածը չունի կանանց վերարտադրողական ֆունկցիայի եւ հղի կանանց մոտ պտղի վրա պատվաստանյութի պոտենցիալ ազդեցության վերաբերյալ հետազոտություններ, նրանք բացակայում են բնութագրից...»:

Ի դեպ, Ռ. Ասատրյանը մեջբերումներ է արել նաեւ հայաստանյան այն քիչ մասնագետներից, որոնք քաջություն են ունեցել իրականությունը բարձրաձայնելու, մասնավորապես՝ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Հակոբջանյանը ասել է. ««Գարդասիլը» ցուցված է պաշտպանելու պապիլոմա վիրուսի 120 տեսակից, ընդամենը չորսին՝ 6, 11, 16 եւ 18: Արդյունավետության մասին կարելի է իմանալ միայն 20-30 տարի հետո: Գրանցված են հետ պատվաստումային բարդացումների բազմաթիվ դեպքեր՝ մահ, Հիեն Բարեյի սինդրոմ, սրածայր կոնդոլիմայի զարգացում, թերանդամալուծություն, ուշաթափություններ, անպտղություն եւ այլն...»: Իսկ համաճարակաբան եւ վիրուսաբան Միլետա Հակոբյանը, ի տարբերություն Գ. Մելիք-Անդրեասյանի, հայտարարել է, որ այդ պատվաստանյութը խիստ վտանգավոր է մանկահասակ մեր դուստրերի համար եւ խնդրել ծնողներին հրաժարվել պատվաստումներից...

Վերադառնալով Գ. Մելիք-Անդրեասյանի հնչեցված դիտարկմանը, Ռ. Ասատրյանը շեշտել է. «Այս կարծիքները հրապարակախոսը չի ասում, բայց ես անգիր եմ արել, ի տարբերություն՝ ձեզ: Հայերիս համար մեկ միավոր կորուստն էլ կորուստ է, ես նույնիսկ չեմ ուզում ձեր երեխաներին պատվաստեք, որովհետեւ նրանք որքան ձերն են, նույնքան ազգինը: Ձեզ ասել են խոսեք, դուք խոսում եք, որպես վիրուսաբան, պաշտոն եք զբաղեցնում, իսկ ի՞նչ կարող եք անել, իսկ ես խոսում եմ Աստծո ու հայրենիքի սիրո թելադրանքով եւ չեմ կարող լռել, եթե հարցը վերաբերվում է հայոց գենի կորստին… Հարց եմ տալիս՝ իսկ ինչու ձեզ պետք է հավատալ, արտերկրի փորձառու պրոֆեսորներին՝ ոչ, չէ որ դուք էլ եք նրանց հավատալով այդ անվճար, սակայն հետո պետությանը կողոպտող միջոցներով երկիր բերել այդ գենասպան նյութը...Ասեք, գիտեի՞ք, որ ձեր նման «Գարդասիլի» գովազդով Հայաստան եկած շվեդացի, Կարոլինսկ համալսարանի պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները, հինգ տարով պայմանագիր է կնքել ԱՄՆ-ում «Գարդասիլ» արտադրող «Մերկ» կազմակերպության հետ՝ տարեկան մեկ միլիոն դոլար համալսարանին փոխանցելու համար...»:

«Կոչ առողջապահության նախարարության…»`իրավապաշտպանը  հորդորում է չկեղծել փաստերը

Եզրափակելով խոսքը՝ Ռ. Ասատրյանը հավելել է. «Թե ով ում ինչ է փոխանցում, ինձ հետաքրքիր չէ, իմ ազգը եղեռն է տեսել, մինչեւ 2 միլիոն 1915-ին է զոհ տվել, 600000 հազար՝ մեծ հայրենականին, հազարավորներ՝ 1937թ.-ին, 10 հազարից ավել՝ 1988թ. մինչեւ օրս... Մենք մեր բաժին զոհողությունն արդեն արել ենք աշխարհը կառավարողներին, մեկ զոհ անգամ տալ չենք ուզում: Ժողովրդական ասացվածք կա՝ եթե առաջին խոսողն իմանա, վերջինն ինչ է ասելու, չի խոսի... Պահպանի՛ր քեզ, իմ սիրելի՛ ժողովուրդ… Թո՛ւյլ չտաս քո զավակներին սպանդի տանեն...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА