ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Սուրբ Ծննդյան հրաշքը մանուկներին» ծրագիրը 

06.12.2017 23:32 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկել է «Սուրբ Ծննդյան հրաշքը մանուկներին» ծրագիրը 

Մոտենում է Սուրբ Ծննդյան տոնը` Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու եւ Աստծո` աշխարհում ներկայության տոնը։ Քրիստոսի Ծննդյան այս հրաշալի տոնի առթիվ Ախթալայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՀԵԹՈՒՄ քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ եւ սահմանապահ Խաչիկ համայնքի հոգեւոր սպասավոր Բարեշնորհ ԱՐՍԵՆ սարկավագ ՄԱՏԹԵՎՈՍՅԱՆԸ նախաձեռնել են «Սուրբ Ծննդյան հրաշքը մանուկներին» ծրագիրը:

Աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկա սեփականատերերին կարգելվի՞ հետագայում շահագործել իրենց մեքենաները

Ծրագրի նպատակն է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդի ներքո եւս մեկ անգամ հոգատարություն ցուցաբերել Հայաստանի հեռավոր բնակավայրերում ապրող անապահով ընտանիքների մեր փոքրիկներին եւ նպաստել Սուրբ Ծննդյան խորհրդի մեջ երկու ընտանիքների կամ անհատների մերձեցումը:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է մինչեւ դեկտեմբեր 30-ը հիշյալ բնակավայրերի անապահով ընտանիքների մինչեւ 14 տարեկան երեխաների համար (ցանկը պատրաստված է հոգեւոր հովիվների կողմից) պատրաստել փոքրիկ նվերներ, որպես Սուրբ Ծննդյան անակնկալ: Նվերին կցվում է նվիրատուի փոքրիկ բարեմաղթանքը անհայտ հասցեատիրոջը` Քրիստոս Հիսուսի աշխարհ գալու խորհրդի մեջ:

Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ նախաձեռնող խումբը հոգեւոր հովիվների առաջնորդությամբ կայցելեն ընտանիքներ` փոխանցելու պատրաստված նվերները: Նվեր ստացող փոքրիկը կամ ընտանիքը նույն խորհրդով պետք է պատասխան շատ փոքրիկ բարեմաղթանք գրի նվիրատուին:

Ըստ նախաձեռնողների, ծրագիրը կօգնի միանալ եւ մասնակցել Սուրբ Ծննդյան տոնի հրաշքին եւ աշխարհի փոփոխության Քրիստոսի առաքելությանը, ուշադրության արժանացնել հեռավոր գյուղերում ապրող եւ կարիքավոր փոքրիկներին, Սուրբ Ծննդյան տոնը ուրախ անակնկալներով լցնել, Սուրբ Ծննդյան խորհրդի մեջ նպաստել երկու անձերի կամ ընտանիքների մտերմությանը, օգնել ձեւավորելու Սուրբ Ծննդյանը միմյանց բարեմաղթանքներ անելու մշակույթը:

Ի դեպ, նվերները կարող եք հանձնել մինչեւ դեկտեմբերի 30-ը Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում յուրաքանչյուր շաբաթ օր` երեկոյան ժամերգությունից հետո կամ կիրակի` Սուրբ Պատարագից հետո:

Հ.Գ- Թե ինչպես մասնակիցը դառնալ այս ծրագրի, առավել մանրամասն կարդացե՛ք ter-hambardzum.net-ում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА