ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արդյո՞ք չեն ավելանա ճնշման լծակները»

06.12.2017 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Արդյո՞ք չեն ավելանա ճնշման լծակները»

Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ խոսքով` Հայաստան-ԵՄ համաձայնագիրը շատերի կողմից քննարկվեց, սակայն ոչ բոլորը հասկացան կամ ձեւացրին, թե չեն հասկանում, որ կապեր հաստատելով միջազգային տարբեր կառույցների հետ եւ ունենալով վերպետական պարտականություններ եւ պարտավորվածություններ` վնասվում է ցանկացած երկրի ինքնիշխանությանը. «Այս ամենը բազմիցս տեսել ենք: Գլխավոր մտավախությունն այն է` արդյո՞ք չեն ավելանա ճնշման լծակները դրսի ուժերի ձեռքում, երբ Հայաստանը ասոցացվում է եւս մեկ կառույցի հետ` լինի քաղաքական, թե տնտեսական»,- փաստեց քաղաքագետը: Ըստ նրա` Թուրքիան 1969 թվականից ասոցացվել է Եվրամիության հետ, վերջինս Թուրքիային պարտադրել է մասնակցել հակաիրանյան սակցիաների: Քաղաքագետը հավատացած է, որ եթե այսօր Հայաստան-ԵՄ համաձայնագրով Եվրամիությունը Հայաստանից ոչինչ չի պահանջում, վաղն այդ պահանջները կլինեն` հավանաբար 2018 թվականի կեսերից, երբ իշխանության վերաձեւավորման գործընթացն ավարտված կլինի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մենք պատրաստ չենք տեսնել, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն, ամո՛թ է. Նախագահը` համայնքապետերին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА