ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.12.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք ժողովրդական հին պատումը` որ տղան, տեսնելով շատ տգեղ աղջկա, ասում է. «Քուր ջան, խնդրում եմ հանկարծ չամուսնանաս»: «Ինչո՞ւ»,-  հարցնում է աղջիկը, «որ քոքդ կտրվի»,- պատասխանում է տղան: Նման է, որ մենք հայերով ահավոր գեշ ենք երեւացել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար ՆԻԼՍ ՄՈՒԶԻՆԻԵԿԻ աչքին, քանզի նա մեղադրանք հղեց մեր երկրին, թե ինչու ենք սահմանափակում աբորտի իրավունքը: Սույն հակահային եւ հակամարդուն դուր չի եկել մեր երկրի մտադրությունը` բարձրացնելու հղիության ընդհատումը, ներդնելով ընտանիքի անդամների գրավոր թույլտվության եւ Առողջապահության նախարարությանը աբորտի մտադրության վերաբերյալ գրավոր ծանուցելու կարգը: Այդ եվրաչինովնիկի ապշեցուցիչ կարծիքով` ոչ մի սահմանափակում չպետք է լիներ, եւ երեւի, դրա ուզածն այն է, որ հայերիս քոքը կտրվի: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է հռետորական հարց հնչեցնել` իսկ որեւէ ձեւ չկա՞ հենց այդ չինովնիկին աբորտ անելու: 

ԶԱՐՄԱՆՔ

«Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Մեզ համար ընդհանրապես Հանրապետական կուսակցության իշխանությունն ընդունելի չէ: Եվ ոչ ընդունելի երեւույթի մեջ իր հերթին տարբեր մակարդակներ կան` կա ոչ ընդունելի, կա շատ անընդունելի կամ, չգիտեմ, բացարձակապես անընդունելի, եւ էսպես շարունակ: Հիմա ՀՀԿ-ի իշխանությունը եւ էն մեթոդները, որով գալիս են իշխանության եւ կառավարում են, տոտալ անընդունելի են»: Այսինքն` երկրի լավ կառավարման բանալին նա տեսնում է ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու մեջ: Բայց նախկին պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ այլ մոտեցում ունի. «Դրա համար նախ արդարադատության համակարգը պետք է բարեփոխվի, դառնա անկախ, կոռուպցիան վերանա, օրենքները սկսեն աշխատել եւ հավասար լինեն բոլորի համար»: Զարմանալի է, մի՞թե պարոն Պողոսյանը չի հասկանում, որ իր առաջարկածը իսկական սադիզմ է, քանզի մեր չինովնիկները չորս կտոր էլ լինեն, չեն կարող դա անել:

Իսկ ահա զարմանալիորեն պարզում ենք, որ կան մարգինալ ուժեր, որոնց համեմատ լրիվ փառք է Թեւան Պողոսյանը եւ անգամ «Ելք» խմբակցությունն ամբողջովին վերցրած: Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ դիտարկման. «Ամեն ինչ սեւացնելու պաթոսի մեջ հասել ենք նրան, որ ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողները զարմանքով են արձանագրում` որոշ ուժեր մեզանից պահանջում են հրաժարվել ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումից, քանի Հայաստանը ԵԱՏՄ-ի մեջ է: Ավելի հակապետական դրսեւորում դժվար է պատկերացնել: Մենք մեր լավն ու վատն էլ չենք կարողանում ճիշտ գնահատել. ամենալավ բանի մեջ էլ կգտնենք մի վատ բան, որ խորացնի պեսիմիզմը մեր հասարակության մեջ»: 

Ինչպես հայտնի է, ԱՄՆ քաղաքացի ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆԸ իրեն պատռում է, որ ներկայանա քաղբանտարկյալի պատմուճանով, սակայն նույնիսկ ԱՄՆ դեսպանատունը չի ուզում նրան տեր կանգնել: Թե ինչու` բացահայտվեց նրա դատավարության ժամանակ, երբ թվարկելով Քրեական օրենսգրքի կետերը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ 2016-ի հուլիսի 17-ին Եղնուկյանը նպաստել է նրան, որ ՊՊԾ գունդը գրաված խումբը սննդից թունավորվի, փորձել է այնպես անել, որ սնունդը նրանց առհասարակ չհասնի, ամեն ինչ արել է հանձնվելու բանակցությունները տապալելու համար... Դե ինչ ասես, անգամ զինակիցների հանդեպ է հանցագործություն կատարել, էլ ինչ քաղբանտարկյալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА