ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նման «ֆիլմ ուժսներով» պետք է զբաղվի ոստիկանությունը. Հ. Բաբուխանյանը՝ <Ընտանիքում բռնության> օրենքի նախագծի մասին. տեսանյութ

06.12.2017 17:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նման «ֆիլմ ուժսներով» պետք է զբաղվի ոստիկանությունը. Հ. Բաբուխանյանը՝ <Ընտանիքում բռնության> օրենքի նախագծի մասին. տեսանյութ

<Ընտանիքում բռնության> տխրահռչակ օրենքի մասին այսօր հնչեցին տարաբնույթ ելույթներ: ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ իր ելույթում մինչեւ նախագծի տեքստի վերաբերյալ առաջարկություններ հնչեցնելը, առանձնացրեց մի քանի դրույքներ.

«Ծառուկյան դաշինքը» կողմ չէ «Ընտանեկան բռնության» մասին օրենքին

<Չեմ անդրադառնում բռնության այսպիսի տեսակի վերաբերյալ առանձին օրենքի հասարակական պահանջի  առկայությանը, որը կարծում եմ չկա: Նման դեպքերը՝ ծխախոտ հանգցնելը դեմքին, ծեծելը կամ այլ «ֆիլմ ուժսները» կան քրեական օրենսգրքում, որի համար սահամանված է պատիժ եւ թող բարի լինի մեր ոստիկանությունը  զբաղվել այդ գործերով:

Չեմ անդրադառնում նրան, որ սա մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում է կատարվում եւ այստեղ չեմ բարձրացնում ինքնիշխանության վրա ստվեր գցելու հարցը:

Չեմ անդրադառնում նրան, որ ընտանիքներում խժդժությունների իրական պատճառները  սոցիալական ոլորտում են՝ գործազրկությունն է, մարդիկ չունեն միջոցնր եւ այլն: Ցանկանում եմ ֆիքսել, որ քննարկման փուլում օրենքի նախագիծը բարելավվել է, բայց դեռ մնում է շատ հում:

Գտնում եմ, որ օրենքի անվանման մեջ, եւ ընդհանրապես որպես եզրույթ՝ <ընտանիքում բռնություն> բառերը պետք է փոխարինել «տնային» կամ «կենցաղային բռնություններ» բառերով: Գտնում եմ, որ ընտանիքում համերաշխության վերականգնման խնդիր մենք չունենք, այլ ունենք համերաշխությունը ապահովելու խնդիր:

Գտնում եմ, որ չի կարելի ՀԿ-ներին դասել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շարքին եւ օրենքում անընդհատ դրանք ֆիքսել: ՀԿ-ներն ունեն իրենց ֆունկցիան, դրանք մեր երկրում ունեն ազատություններ եւ դրանց մասին կա առանձին օրենք, որով էլ պետք է աշխատեն:

Գտնում եմ, որ <Քաղաքացիական հասարակություն> եզրույթը որեւէ տեղ ֆիքսված չէ մեր օրենսդրության մեջ եւ ունի ընկալման տարակարծություն, ես հատուկ ուսումնասիրել եմ հարցը, տարբեր հեղինակներ, փիլիսոփաներ ունեն տարբեր մոտեցումներ: Քաղաքացիական հասրակության մեջ մտնում են ոչ միայն ՀԿ-ներ այլեւ ակտիվ անձինք, իսկ եթե առանձին անձանց տրվի հնարավորություն խառնվելու այս գործընթացին մենք միայն դրանից  կտուժենք: Դրա փոխարեն պետք է մեծ տեղ տալ Հայ Առաքելական եկեղեցուն>:

Ա. Հակոբյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА