ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփի որոշումը` մուսուլմանների ու քրիստոնյաների դեմ պատերազմի կոչ

06.12.2017 17:13 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփի որոշումը` մուսուլմանների ու քրիստոնյաների դեմ պատերազմի կոչ

Բրիտանիայում Պաղեստինի դեսպանը Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը փոխելու Թրամփի որոշումը համարել է մուսուլմանների ու քրիստոնյաների դեմ պատերազմի կոչ: 

Կրեմլը քննադատել է ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգումը

Հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Բրիտանիայում Պաղեստինի ինքնավար վարչակազմի դեսպան Մանուել Հասասյանը հակադարձել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և երկրի դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշմանը:

«Թրամփը մուսուլմանների ու քրիստոնյաների դեմ պատերազմի կոչ է արել: Նրա որոշումը նշանակում է Իսրայելի և Պաղեստինի միջև հաշտության բանակցությունների ավարտը, բանակցություններ, որոնք քսան տարի շարունակվել են ապարդյուն»,- ասել է նա

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն էլ ասել է , որ մտահոգությամբ է հետևում Թրամփի քայլերի մասին նորություններին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА