ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԽ-ն Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել

06.12.2017 16:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵԽ-ն Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել

 Ադրբեջանի իշխանությունների կողմից 2014թ.-ին ՄԻԵԴ-ի որոշմամբ քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու պահանջը չկատարելու պատճառով Եվրոպայի խորհուրդը դատական գործընթաց է սկսել: Այս մասին տեղեկացնում է ԵԽ մամուլի ծառայությունը:

Կրեմլը քննադատել է ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգումը

Նշվում է, որ 2010 թվականին կոմիտեն ՄԻԵԴ-ին պաշտոնապես խնդրել է` արդյոք Ադրբեջանը կատարել է նշված գործով դատարանի որոշումն իրականացնելու վերաբերյալ իր պարտավորությունները:

2014-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, ըստ որի` Իլգար Մամեդովի ձերբակալությունը և երկարատև կալանքը խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածները:

Այս տարվա հոկտեմբերի վերջին ԵԽ նախարարների կոմիտեն որոշեց սկսել 2010-ին սահմանված գործընթացը, ըստ որի` գործը կարող է վերադարձվել ՄԻԵԴ՝ պարզելու, թե արդյոք դրա չիրագործումը կոնվենցիայի ևս մեկ խախտում է:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА