ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ հայ ավանդական արժեքներից

06.12.2017 15:39 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ հայ ավանդական արժեքներից

Նիկոլ Փաշինյանը լինելով հայ երկրի պատգամավոր մինչեւ հիմա տեղյակ չէ, թե ո՞րն է հայ ավանդական ընտանիքը, արժեքները: Այսօր ԱԺ-ում նա ՀՀ կառավարությունից պահանջեց ազգային արժեքների ցանկ եւ հարց տվեց. <որոնք են մեր ընտանեկան արժեքները... մի հատ ցանկը տվեք մենք էլ ծանոթանանք>: Այնուհետեւ Ն. Փաշինյանը հայ ավանդական արժեքների մի մասը համարեց <աղբ>, որը պետք է նետել աղբանոց: Այդ դեպքում հարց է առաջանում, ո՞ր երկիրն է ներկայացնում Նիկոլը: Հավանաբար նա իրեն ավելի քիչ հայ է զգում, քան եվրոպացի, քանի որ իր մոտ հաճախակի հարց է առաջանում, թե, որն է հայ ավանդական արժեքները:

Հայազգի Դոն Բոյաջյանը կարող է ԱՄՆ կոնգրեսական դառնալ

Ի դեպ իր ելությում ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը  նշեց. <ես կիսում եմ իմ գործընկերոջ մտահոգությունը, հարցադրումը, որը հարցնում էր կա արդյոք սահմանված այդպիսի ցանկ, պետք է պատասխանեմ, որ ոչ, հարգելի գործընկեր, չկա եւ չի էլ կարող լինել, դուք էլ այդ հարցը տալով գիտեք, որ չի կարող նման ցանկ լինել>: 

Նկատենք, որ Ն. Փաշինյանի լավագույն պատասխանը տվեց իր գործընկեր Գեւորգ Գորգիսյանը նշելով.  <եթե մի քանի բառով խոսենք հայկական ավանդական ընտանիքներից, այստեղ պետք է հետ գնալ մեր ավանդական հեքիաթները (այս պահին նրան ընդհատեց Արփինե Հովհաննիսյանը. <Եկեք հետ չգնանք>). <այդտեղ է մեր ավանդույթները Անահիտ հեքիաթն է, այլ հեքիաթներն են, Սասնա ծռեր էպոսն է, որտեղ կինը տղամարդուն հավասար էակ է>: 

Սակայն իրեն եվրոպացու տեղ դրած իջեւանցի Նիկոլը փոխանակ հետեւեր իր գործընկերոջ խորհրդին եւ գնար գրադարան Սասունցի Դավիթ էպոսը կարդալու, շարունակեց արշավը ազգային արժեքների դեմ ասելով. <երբ մայրն ու հայրն են որոշում, թե տղեն ու հարսը շաբաթը քանի անգամ պետք է սեքսով զբաղվեն ու ինչ դիրքո՞վ. էտա՞ մեր ազգային արժեքը>: 

 

Ա. Հակոբյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА