ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու օերնքում չկա Հայ Առաքելական եկեղեցի դրույթը. պատգամավորը <Ընտանեկան բռնության> օրենքի մասին

06.12.2017 15:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչու օերնքում չկա Հայ Առաքելական եկեղեցի դրույթը. պատգամավորը <Ընտանեկան բռնության> օրենքի մասին

Այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված տխրհռչակ <Ընտանիքում բռնության> մասին օրենքի նախագիծը: 

Նախարարը չցանկացավ խոսել իր ապատեղեկատու հայտարարության մասին

ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հարցեր ուղեց Արդարադատության փոխնախարար Քոչարյանին.

1. Օրենքում կիրառվում են հասկացություններ, ինչպիսին է քաղաքացիական հասարակություն տերմինը: Կա՞ որեւէ տեղ մեր օրենսդրության մեջ գրանցված, թե ի՞նչ է <քաղաքացիական հասարակություն> տերմինը, կամ եթե չկա, ապա ի՞նչն եք հիմք ընդունում դնելով քաղաքացիական հասարակություն տերմինը այս օրենքի նախագծում:

2. Այս օրենքով ՀԿ-ներին տրվում է ընտանիքում բռնությունների կանխարգելման եւ դրան ենթարկված անձանց պաշտպանության գործունեության մեջ մեծ դերակատարություն, ինչո՞ւ միայն ՀԿ-ներին, չէ՞ որ կան այլ կազմակերպություններ եւս, եւ ինչպե՞ս եք պատկերացնում, որ ինչ-որ ՀԿ մտնի ընտանիք եւ սկսի պետական ֆունկցիաները վերցնել իր վրա:

Պատգամավորի 1-ին հարցին փոխնախարարը նշեց, որ կապված դրա հետ այն նույնպես կիրառվում է օրենքի այն բաժնում, որը վերաբերվում է ընդհանուր դրույթներին, ինչպես ավանդական արժեքների լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի նույնպես էլ այս եզրույթը, որը ես վստահ եմ, որ բոլորը հստակ գիտակցում են, թե ինչի մասին է  խոսքը:

Երկրորդ հարցադրման հետ կապված օրենքի ոչ մի դրույթ հնարավորություն չի ստեղծում որեւէ ՀԿ-ի որեւէ ընտանիք ներխուժելու համար: Այն բոլոր դրույթները, որոնք վերաբերում են ՀԿ-ներին եւ որոնք առկա են օրենքում,դա վերաբերում է դրանց մասնակցությանը այս ոլորտում տարբեր ծրագրերի միջոցառումների համար:

Հ. Բաբուխանյանը փոխնախարարին տեղեկացրեց, որ. <քաղաքացիական հասարակություն, որը ասում եք, ամեն մեկն ինքն իր համար է պատկերացնում, թե ինչ է դա, որովհետեւ սահմանում չկա: Կան գրքեր, որտեղ տարբեր փիլիսոփաներ դրան անդրադառնում են: Բայց օրինակ ուկրաինական <ֆեմեն> կազմակերպությունը, որտեղ աղջիկները կրծքերը բացում են, շորերն են ճղճղում, դա էլ է քաղաքացիական հասարակություն ոմանց կարծիքով: Եվ եթե դրանց նմանները պետք է խառնենք մեր ընտանիքների գործին, ապա այդ քաղաքացիական հասարակություն տերմինը չեմ հասկանում:

Հետո դուք ասում եք, որ եկեղեցին կարող է մասնակցություն ունենալ, ապա ինչո՞ւ օրենքում հստակ չեք գրում, որ կարող են մասնակցել:

Հոդված 7-ում ենթադրության հիման վրա կարելի է կատարել անհետաձգելի միջոցառումներ միայն ոստիկանի ենթադրության հիման վրա: Այսինքն մարդկանց կարելի է վտարել տներից, 20 օրով հեռացնել ոստիկանի ենթադրության հիման վրա, որի արդյունքում ընտանիք կքանդվի, երեխային տանից կտանեն>:

Ամեն տարի միջինում 50 երեխայի ճակատագիր դառնում է անորո՞շ. (Տեսանյութ)

Փոխնախարարը ի վերջո ընդունեց, որ <Քաղաքացիական հասարակությունը> դա իրոք ՀԿ-ներն են: <ՀԿ-ները բազմազան են, այդ թվում նաեւ այնպիսիները, որոնք դեմ են եւ իրենց սուր անհամաձայնությունն էին հայտնում նշված օրենսդրական կարգավորման մասին: Ոչ մի բան օրենքում չի խանգարում նրանց նույնպես մասնակցեն այն մեխանիզմներով այս գործընթացներին:

Ինչ վերաբերում է ոստիկանների լիազորություններին, ապա պետք է գիտակցենք, որ օրենքը հստակ այդ թվում դատական մեխանիզմներ է նախատեսում, իսկ ընդհանրապխես լինում են իրավիճակներ, երբ պետք է ինչ որ մեկը պատասխանատվությունն իր վրա վերցնի եւ որոշում կայացնի հատկապես այն դեպքում, որը կա օրենքում: Այսինքն այն դեպքում, երբ խոսքը գնում է մարդկանց կյանքի, առողջության վնաս հասցնելու ապահովման մասին>:

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА