ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչքան Աստված ինձ կենդանություն տվեց, այդքան Գյումրու համար կպայքարեմ, կչարչարվեմ մինչեւ մահ ու գերեզման».Վարդան Ղուկասյան

06.12.2017 14:58 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ինչքան Աստված ինձ կենդանություն տվեց, այդքան Գյումրու համար կպայքարեմ, կչարչարվեմ մինչեւ մահ ու գերեզման».Վարդան Ղուկասյան

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարաեց, որ այսօր Գյումրիում բազմաթիվ մարդիկ գործազուրկ են եւ դատարկ գրպանով են տուն գնում, երեխաներին թողնելով սոված:
«Իրավունքը» Վ. Ղուկասյանից հետաքրքրվեց, թե Գյումրիում մարդիկ աշխատում էին, իր քաղաքապետ եղած տարիներին. «Երբ 1999 թվականին դարձա քաղաքապետ , այն ժամանակ մահացությունն ավելի շատ էր, քան ծնելիությունը: Երկու տարի անց ցուցանիշը փոխվեց`ծնելիությունն ավելի շատ էր, քան մահացությունը: Իմ քաղաքապետ եղած տարիներին փոքր եւ միջին բիզնեսն այնքան խթանվեց, որ ՀՀ բոլոր քաղաքներում, Երեւանի մասին չեմ ասում, որովհետեւ այն դարձրել են հանրապետություն-մայրաքաղաք, այնքան մասնավոր շինարարություն չէր անում, ինչ Գյումրիում: Կարող եմ հաստակ ասել , որ միայն 100 մլրդ դրամի մասանավորը շինարարություն էր իրականացնում: Այն ժամանակ բոլոր գյումրեցի շինարարներն աշխատանք ունեին, այսինքն` դրսից ներգաղթ կար: Հիմա տեսնում ենք, որ դրսից միայն 10-15 շինթույլտվությունմ են տվել, այն էլ գազի լիցքավորում: Չեմ ուզում շատ մարդկանց մասին բաներ խոսել, բայց հիմա եթե ուզենամ իմ քաղաքում մի բան կառուցել` հավանաբար կդժվարանամ, որովհետեւ թղթաբանությունը շատ դժվար է»,-փաստեց պատգամավորը:
Ըստ նրա, հրեաները շատ խելացի որոշում են ընդունել, որ 350 հազարանոց մայրաքաղաք են ստեղծում եւ չեն թողնում, որ այն ավելանա. «Այժմ մեզ մոտ ամբողջ հանրապետությունը կենտրոնացված է մայրաքաղաքում, բայց կրկին խոսում ենք համայնքների համաչափ զարգացումից, Երեւանի բեռնաթափում եւ այլն: Ցավոք, սրանք միայն խոսքեր են, նորից հին քաղաքականությունը շարունակվում է, որ մեգապոլիսները կրկին զարգանան: Երեւի կան գյուղեր ու փոքր քաղաքներ, որ ավելի շատ աշխատատեղեր ունեն, քան Գյումրիում, պատկերացնում ենք մեծությամբ երկրորդ քաղաքն է, բայց աշխատատեղեր չկա, 77 հազար բանվորներ են աշխատել ժամանակին, բայց հիմա չկա այդ աշխատատեղը, կառուցում են միայն բնակարան, լավ են անում, բայց մարդը սոված է թողնում գնում է: Աշխատեղեր են պետք, եթե աշխատատեղ լինի» մարդն իր ձեռքով իր տունը կկառուցի»,-ընդգծեց Վարդան Ղուկասյանը:
Անդրադառնալով հունվարից 1-ից սպասվող թանկացումներին, պատգամավորը շեշտեց, որ թանկացումներն ավելի կխորացնի սոցիալական ճգնաժամը: Նրա խոսքով` արտահանման առումով նկատվում է ծավալների մեծացում, սակայն արտահանումն այնպես պետք է կազամկերպվի, որպեսզի դա չազդի թանկացումների վրա. «Եթե թանկացում կա, պետք է ավելացնենք մարդկանց թոշակներն ու նպաստները, իհարկե դժվար է: Գործարաններ ստեղծելն այլ բան է, տարբեր կառույցների աշխատակիցներին աշխատանքից ազատելն` այլ, իհարկե դրան կողմնակից չեմ, որ մարդկանց ազատում են աշխատանքից եւ դրա արդյուքնում տնտեսումներ են անում: Տնտեսումներ կարելի է այլ տեղում անել, օրինակ Երեւանի բժշկական համալսարանում  տալիս են 3մլրդ 700մլն դրամ եւ իրենց արտաբյուջերները, վարձավճարները հավաքագրելով կազմում է 10-12 մլրդ դրամ, պատկերացրեք 6500 պրոֆեսորադասախոսական կազմ: Գյումրիում մասնավորապես կա 160  հազար բնակչություն եւ տրվում է 2 մլրդ դրամ, այստեղ թող ուշադրություն դարձնեն եւ տնտեսումներ անեն: Գոյատեւելուն ու աշխատավարձերի կրճատմանը կողմնակից չեմ»,-ասաց Վ. Ղուկասյանը:
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, որպեսզի Գյումրիում աշխատատեղեր բացվեն, Վարդան Ղուկասյանը նշեց, թե խնդիրների մասին բարձրաձայնում է: «Ինչքան Աստված ինձ կենդանություն տվեց, այդքան  Գյումրու համար կպայքարեմ, կչարչարվեմ մինչեւ մահ ու գերեզման»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նաիրա Զոհրաբյանը կրկին քաղաքական «թայմ աո՞ւթ» է վերցնում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА