ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շրջակա միջավայրին հասցվել է 60 մլն. դրամի վնաս

06.12.2017 14:49 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Շրջակա միջավայրին հասցվել է 60 մլն. դրամի վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս․թ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 33 իրավախախտում, 29-ի (12-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  2.360.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 59.208.884 ՀՀ դրամ: 

Լոռիում հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքով (6 բոխի, 3 հաճարենի և 564 սոճենի) հաշվարկվել է 57.672.800 ՀՀ դրամի չափով և վառելափայտի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (23,87 խմ փայտանյութ) 814.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 3 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Տավուշում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 7 դեպքով (13,93 խմ փայտանյութ) հաշվարկվել է 202.584 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 3 դեպքի վերաբերյալ նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 300.000 ՀՀ դրամ։

Կոտայքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 բարդի, 2 կաղնի, 1 հացենի) նշանակվել է 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2,3 խմ փայտանյութ) հաշվարկվել է 82.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել  50․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Արագածոտնում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (5,4 խմ փայտանյութ) հաշվարկվել է 194.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ, որոնց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Արարատում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (1 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ. Լոռիում հայտնաբերված ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով  նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Արարատում  հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (3 խմ փայտանյութ) հաշվարկվել է 108.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 300.000 ՀՀ դրամ։

Արմավիր՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 84.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կոտայքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 22կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց): Վայոց ձորում հայտնաբերված ձկան ապօրինի որսի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Երևանում հայտնաբերված շինարարական հրապարակի չպատսպարման և սորուն նյութերի չպահեստավորման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, իսկ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում: 

Արագածոտնում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի և շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Շիրակում հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքի վերաբերյալ հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել  30.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Շրջակա միջավայրին ավելի քան 7 միլիոն դրամի վնաս է հասցվել․ բննախ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА