ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երևանում այսօր ձյուն կտեղա».Սուրենյան

06.12.2017 14:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
«Երևանում այսօր ձյուն կտեղա».Սուրենյան

 

Հեղինակ՝ Գագիկ Սուրենյան

Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված արդեն Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։
Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 07-10-ին՝ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում և Արարատյան դաշտում այսօր սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Երեկոյան ժամերից տեղումները կվերափոխվեն ձյան և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 7-ի առավոտ, որից հետո աստիճանաբար կդադարեն։
Կանխատեսվում է, որ Երևանի բարձրադիր գոտում առաջիկա գիշերը կձևավորվի 5-10 սմ, ցածրադիր գոտում 2-5սմ ձնածածկույթ։

Ալեքս Միրզոյանը՝ Ձմեռ պապի, փող աշխատելու եւ ամուսնության մասին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА