ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք չէ թերագնահատել արտգործնախարարների մակարդակով հանդիպումների կարեւորությունը

06.12.2017 13:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Պետք չէ թերագնահատել արտգործնախարարների մակարդակով հանդիպումների կարեւորությունը

Այսօր Վիեննայում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Վերջին անգամ երկու երկրների արտգործնախարարները հանդիպել էին այս տարվա սեպտեմբերին: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հանդիպումից առաջ փորձագիտական շրջանակները նշում են, որ լուրջ ակնկալիքներ չունեն` պատճառը Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունն է:

ԱԺ հայտարարության նախագիծ՝ եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների մասին

Ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ  անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եւ այն հարցին, թե արդյո՞ք պետք է Հայաստանը մասնակցի նման հանդիպումների, այն դեպքում, երբ ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը չի պահպանում, փաստեց, որ պետք չէ թերագնահատել արտգործնախարարների մակարդակով հանդիպումների կարեւորությունը, քանի որ այս ձեւաչափով ապահովվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների անընդհատությունը. «Այսինքն` խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը կանգ չի առնում, իսկ այն կանգ առնելու պարագայում վտանգները շատ ավելի մեծ են: Կարծում եմ` բանակցություններից հրաժարվելը չի բխում հայկական կողմի շահերից, իսկ ուղղակի բանակցություններից հրաժարվելով չես կարող ճնշում գործադրել կամ ստիպել, որպեսզի Ադրբեջանը որեւէ քայլ կատարի: Ավելին` պետք է շարունակել բանակցել եւ Բաքվի կողմից պարտավորությունների չիրականացումն օգտագործել հենց իր դեմ: Եթե Հայաստանը հրաժարվի բանակցություններից, ապա դրանից միայն կշահի Ադրբեջանը, քանի որ Բաքվին չի գոհացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եւ արդեն տեւական ժամանակ ցանկանում է դրա համար այլընտրանք գտնել, սակայն չի հաջողվում: Բանակցություններից դուրս գալով` մենք կարդարացնենք այն ցանկությունները, կամ այլընտրանքը, որի մասին խոսում է Բաքվի իշխանությունը` լուծել խնդիրը ուժային ճանապարհով: Եթե մենք դադարենք բանակցել Ադրբեջանի հետ, ապա անհամեմատ կավելանա լարվածությունը առաջնագծում եւ ադրբեջանական կողմը կրկին կփորձի հարցը դուրս բերել միջազգային օրակարգ, ինչպես արեց 2016 թվականի ապրիլին, ինչը մասամբ ստացվեց: Մենք նման քայլով նաեւ հարված կհասցնենք մեր դիվանագիտության միջազգային հեղինակությանը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց ադրբեջանագետը եւ նկատեց, որ բանակցություններում իրական տեղաշարժ չի նկատվում, քանի որ դրա համար անհրաժեշտ են փոխզիջումներ, իսկ Ադրբեջանի հասարակությունը պատրաստ չէ փոխզիջման, ուստի  իշխանությունը չի կարող ռիսկի դիմել:

ԱԳՆ-ն հաստատել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրը

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА