ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սահակաշվիլին հրաժարվել է հարցաքննության ներկայանալ

06.12.2017 11:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սահակաշվիլին հրաժարվել է հարցաքննության ներկայանալ

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի պատրաստվում ներկայանալ այսօր նշանակված հարցաքննությանը, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն` վկայակոչելով նրա ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Մարիանա Պոչտարին:

Սաակաշվիլին հայտարարել է հանուն Ուկրաինայի կյանքը զոհելու պատրաստականության մասին

«Սաակաշվիլին որևէ ընթացակարգային փաստաթուղթ չի ստորագրել և չի ստացել: Նրան անգամ իր դեմ եղած կասկածի մասին ծանուցում չեն տվել»,- ասել է քարտուղարը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Միխեիլ Սաակաշվիլիի տունը խուզարկել են, իսկ նրան էլ բերման ենթարկել: Ավելի ուշ քաղաքական գործչի աջակիցները կոտրել են Անվտանգության ծառայության միկրոավտոբուսի դուռն ու ազատել նրան: Սաակաշվիլին ելույթ է ունեցել հավաքվածների առաջ՝ կոչ անելով դուրս գալ «մայդան» ու տապալել նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու և նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար: «Սաակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,- ասել է նրա փաստաբանը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА