ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպանել, ապա կացնով անդամահատել է դաստակները

05.12.2017 16:55 ԻՐԱՎՈՒՆՔ
Սպանել, ապա կացնով անդամահատել է դաստակները

Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:

Երեխաներին կերակրելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծանր վնաս էր պատճառել ամուսնուն. դատապարտվել է պայմանական ազատազրկման

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին` ժամը 9.30-ի սահմաններում, Սլավիկ Մ.-ն գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է դաստակները: Սլավիկ Մ.-ն ձերբակալված է: 

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА