ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ «LONDON CHESS CLASSIC» ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ

05.12.2017 21:30 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ «LONDON CHESS CLASSIC» ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Իսպանական Մալյորկայում անցկացված ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարից հետո ¥որում Դմիտրի Յակովենկոյի հետ հավաքել էր հավասար միավոր, սակայն չեմպիոնության համար թայ-բրեյքում պարտվել էր ռուս գրոսմայստերին, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցում է հերթական մրցաշարին: Խոսքը «London Chess Classic» սուպերմրցաշարի մասին է, որը «Grand Chess Tour»-ի վերջին փուլն է: 
Սակայն այս անգամ Արոնյանի մեկնարկը փայլուն չէր: Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով: Երկրորդ տուրում Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում: 
Հուսալով, որ հաջորդ տուրերում այս ոչ-ոքիների շարքը կանգ կառնի, նշենք նաեւ, որ «London Chess Classic»-ի շրջանակներում մեկնարկել է նաեւ «London Chess Classic FIDE OPEN»-ը, որին մասնակցում են մեր այլ գրոսմայստերներ՝ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը: Մրցաշարի մասնակիցների ընդհանուր թիվը 286 է՝ է 48 երկրից:
Հայ շախմատիստների մեկնարկը հաղթական էր: Երկրորդ տուրը եւս հայ շախմատիստների համար հաջող էր. Գաբրիել Սարգսյանը հաղթել է Ֆենիել Շախին, իսկ Հրանտ Մելքումյանը` Էյվինդ Օլանդին: Երրորդ տուրում Գաբրիել Սարգսյանը միավորը կիսել է Ջոն Բարտոլոմյուի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը հաղթել է Մարկ Հեբդենին: Կայացած տուրերից հետո Հրանտ Մելքումյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Գաբրիել Սարգսյանը 12-րդն է: 
ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբերի վարկանիշային աղյուսակը. Հաջող ելույթների արդյունքում Արոնյանը բարելավել է անհատական վարկանիշը՝ 2801-ից հասցնելով մինչեւ 2805: Հայ գրոսմայստերը երկրորդն է՝ զիջելով միայն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին՝ 2837: 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաեւ Հայաստանի 2 այլ ներկայացուցիչ. Գաբրիել Սարգսյանը (2672) գտնվում է 72-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 78-րդ: 
Իսկ ահա Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը մասնակցում է Լեհաստանում մեկնարկած Կրիստինա Ռադզիկովսկայի հուշամրցաշարին: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստուհի: 
Մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին 3 տուրերը: Լիլիթն իր երեք պարտիաներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով եւ գտնվում է 4-րդ հորիզոնականում, իսկ մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Լելա Ջավախաշվիլին: 

Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալու հարցը.Ռ.Հայրապետյան


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА