ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.12.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Լինում է, չի լինում ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ անուն-ազգանունով երիտասարդ է լինում: Ֆեյսբուքի հայ օգտատերերին նա հայտնի է ծայրահեղ ցինիկ մոտեցումով հայկական ազգային արժեքների հանդեպ, եւ հաճախ վրդովվում էին, թե ինչպես են այդպիսինին թույլ տալիս դպրոցում ուսուցիչ աշխատել: Այժմ նա այլեւս ուսուցիչ չէ (վռնդել են երեւի), սակայն զարմանքով նրան հայտնաբերեցին «Հրապարակ» անունով թերթոնի էջերին, այն էլ ԼԳԲՏ-ներին պաշտպանող հոդվածով. «Մարդիկ թեթեւ տարեք, ոմանք «գեյ» են»: Անշուշտ, այդ արգահատելի նյութը հայտնաբերելիս միանգամից հարց առաջացավ, թե ինչու հեղինակի անվան կողքը գրված չէ դրա համար ստացած գումարը, քանզի չենք կարող հավատալ, որ այդ «փոքրամասնությանը» գրեթե 100 տոկոսով մերժող հանրությունում անվճար պաշտպանող գտնվի: Բայց ինչեւէ, նրա անմաքուր գրիչը այդտեղ տվել էր, այն էլ` պատժի պահանջով, այն կառույցների անունները, որոնք դեմ են այդ կատեգորիային առանձնաշնորհյալ իրավունքներով օժտելու, եւ պարզվում է, որ դրանք բոլորը «մարդատյաց» են: Հիշատակել էր նաեւ «Իրավունք» թերթի եւ ձեր խոնարհ ծառայի անունը: Դե ինչ, զարմանալով հանդերձ, նշենք, որ եթե այդպիսի կերպարանքը բացասական բնորոշում է որեւէ կառույցին կամ մարդուն, ապա հաստատ այդ կառույցը կամ մարդը շատ ճիշտ է գործում: Ինչեւէ, չկա չարիք, առանց բարիքի` թեեւ այդ երիտասարդը այժմ թերթի էջեր է մրոտում, բայց գոնե Սիլվա Կապուտիկյանի անվան դպրոցի աշակերտների հոգիները այլեւս չի կարողանում մրոտել իր զազիր հակազգայնությամբ:

ԶԱՐՄԱՆՔ

Այդպիսի լրագրային վերնագրից հետո թեթեւացած շունչ քաշեցինք, երբ կարդացինք տեղեկությունը, որ բրիտանական արքայազն ՀԱՐՐԻԻ հարսնացուն` Մեգան Մարքլը, ժամանակին պատրաստ էր անգամ մերկապարուհի աշխատել: Մերկապարուհի` թագավորական տանը... Դե, լրագրողները հայտնաբերեցին Մեգանի ռեզյումեն, երբ նա դեռ հարսնացու չէր եւ այդտեղ նշել էր, որ ունի դիջեյի, մերսողի ու մերկապարուհու փորձ:  Բայց զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ նշենք, որ մերկապարուհին Բուկինհեմյան պալատում հաստատ ավելի նորմալ երեւույթ է, քան գոմիկների «իրավունքներ» քարոզողը` անգամ ամենառամկական վայրում: 

Ի՞նչ եք կարծում, այդ ո՞ր երկիրն է, որ սկզբում ինքն իր գլխին պրոբլեմներ է ստեղծում, որպեսզի հետո դրանք հերոսաբար հաղթահարի: Ավագ սերնդի ընթերցողները հաստատ կհիշեն, որ այդպիսին էր Սովետական Միությունը, բայց խոսքը պատմության գիրկն անցած ԽՍՀՄ-ի մասին չէ: Այդպիսի զարմանալի գործելակերպ ունի Եվրոպայի հզորագույն երկիրը` ԳԵՐՄԱՆԻԱՆ: Բազում մահմեդական ներգաղթյալներ ընդունելով, սեփական քաղաքացիներին կրակը գցելով, սեփական կանանց լպիրշ բռնաբարությունների զոհ դարձնելով` գերմանական իշխանությունները հիմա էլ որոշում են կայացրել, որ պատրաստ են վճարել այն ներգաղթյալներին, ովքեր կվերադառնան հայրենիք: Քիչ գումար էլ չէ, կարող է հասնել ընդհուպ 4200 եվրոյի... Հիմա հարց, ինչո՞ւ է պետք ժողովրդի խոսքով ղալլաթ անել, որ հետո պահանջվեր ահագին ջանք ու փող` դրա հետեւանքները գոնե չնչին չափով շտկելու համար: 

Զարմանալիորեն պարզվում է, որ երբեմն ճիշտ բաներ են խոսում նույնիսկ ՀՀՇ-ականները: Այսպես, Երեւանի նախկին քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, մեկնաբանելով մեր հարազատ կառավարության մտադրությունը` ապահովելու 4,5 տոկոս տնտեսական աճ, հարցադրում է. «Եթե նույնիսկ այդ ամենն իրականություն դառնա, ուղղակի էդ դեպքում կառավարությունն ինչո՞ւ  չի կանխատեսում աշխատավարձերի բարձրացում, կենսաթոշակների բարձրացում, սոցիալական նպաստների բարձրացում: Քանի որ եթե իրականություն դառնա գնաճի 4.5 տոկոս ցուցանիշը, կամ 4 տոկոսը, կամ նույնիսկ 3 տոկոսը, մեր քաղաքացիների եկամուտների նվազում կլինի, քանի որ աշխատավարձի կամ կենսաթոշակի ավելացում չկա: Հակասությունը սա է, որի պատասխանը, ցավոք սրտի, կառավարությունը մինչեւ օրս չի տալիս»: Իսկապես` ինչո՞ւ, չէ՞ որ այդ գնաճի ձեռը բոլորս կրակն ենք ընկել: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА