ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպասվում է մինչև -20 աստիճան ցուրտ

05.12.2017 12:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Սպասվում է մինչև -20 աստիճան ցուրտ

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան, 8-ի ցերեկը՝ թույլ ձյան տեսքով:

Տեղումներ են սպասվում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը սպասվում են տեղումներ, 6-ի ցերեկը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը հնարավոր է ձյան տեսքով: 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА