ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե «Գարդասիլը» անվտանգ է, ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը խուսափում արդարացի հարցադրումներից». իրավապաշտպան

05.12.2017 12:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Եթե «Գարդասիլը» անվտանգ է, ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը խուսափում արդարացի հարցադրումներից». իրավապաշտպան

Օրերս «Իրավունքը» տեղեկացրել էր, որ իրավապաշտպան, իրավախորհրդատու, գրող-հրապարակախոս ԷՄԻԼ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված բաց նամակով դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանըhttp://www.iravunk.com/news/44961:
Օրեր անց նախարարությունը պատասխանել է իրավապաշտպանի բաց նամակին:
«Իրավունքը» Է. Մարկոսյանից հետաքրքվեց, թե որքանով է նախարարությունը բավարարել նամակում բարձրացված հարցերը:
«ՀՀ Առողջապահության նախարարության բաց նամակիս պարզաբանումները ստանալուց հետո մտավախություներս ավելի կրկնապատկվեցին եւ որոշ հարցերում կասկածներս հստակեցվեց վերածելով փաստերի, կարող եմ մատնանշել բազմաթիվ փաստեր, սակայն կբավարարվեմ մի քանիսով, օրինակ` նախարարությունը հրաժարվեց ընդունել անգամ ընդամենը մեկ հասարակ բարոյական առաջարկ, որում մասնավորապես առաջին առաջարկում էի նախարարին հանրության առջեւ իր վրա վերցնել «Գարդասիլի» հետագա ազդեցության բոլոր պատասխանատվությունները, իհարկե Աստված չանի, որ դրանք լինեն, սակայն լինելու դեպքում պատրաստ է նա արդյո՞ք ստանձնել իր վրա պատասխանատվությունը` հատուցել բոլորի նյութական եւ բարոյական վնասները, իսկ դրանից հետո ենթարկվել պատասխանատվության, պատասխանից պարզ դարձավ, որ մեր առողջապահության նախարարը դրան ընդունակ չէ, իր պնդմամբ եւ հավաստմամբ անվտանգ ու անվնաս պատվաստման համար նա տեր չէ, իսկ այսքանից հետո ինձ եւ հանրությանն արդեն պիտի պարզ դառնա ամեն ինչ»,-փաստեց Էմիլ Մարկոսյանը։
Մեր զրուցակիցն անդրադարցավ նաեւ այն հարցին, որ մինչեւ այժմ «Գարդասիլի» օգտագործման բնութագիրը թարգմանված չէ հայերեն. «Իրավական առումով Գարդասիլին եւ բոլոր տեսակի նմանատիպ պատվաստանյութերի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ բուժ սարքավորումների բոլոր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության տարածքում չթարգմանված լինելը ոչ թե խնդիր է, այլ օրենքի կոպիտ խախտում, ՀՀ պետական կառույցներում պաշտոնական լեզուն է համարվում Հայերենը։ Բոլոր տեսակի թղթաբանությունները օրենքի համաձայն պետք է լինեն Հայերենով»,-ընդգծեց իրավապաշտպանը:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՌ ՇԱ՞Տ Է «ՇՓՈԹՎԵԼՈՒ»

Մեր այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարության որոշմամբ  պատվաստումը իրականացվելու է դեկտեմբերի տասից սկսած, սակայն առաջին պատվատումն արդեն եղել է, Էմիլ Մարկոսյանը փաստեց, որ օրեր առաջ Ծաղկաձորում նմանատիպ ցուցադրական «շոու»  եղել է. «Նրանց պնդմամբ իրենց երեխաներին պատվաստել են, սակայն որեւէ հիմնավոր ապացույց չկա որ սրվակների մեջ եղել է տվյալ պատվաստանյութը, այլ ոչ թե որեւէ մեկ այլ անտիբիոտիկ, կամ վիտամինների կոմպլեքս։ Երբ ասում են եղել են լրագրողներ, ապա ակամայից հարց է առաջանում, իսկ լրագրողները տեղյա՞կ են սրվակների միջի պարունակությունից, կամ էլ որեւէ մի լրագրող այնտեղ կարող է փաստերով հիմնավորել կամ հաստատել սրվակների մեջ «Գարդասիլի» պարունակության մասին, բացի դա ես արդեն լավ գիտեմ մեծամասամբ ինչ եւ ում են կանչում, իմ ունեցած տեղեկություններով Ծաղկաձորում պատվաստումներին դեմ կանգնած անձանցից ներկա են եղել երկու անձ, Հայկ Այվազյանը եւ Արթուր Հովհաննիսյանը, վերջինս պատվասման ժամանակ անգամ ներկա չի եղել եւ դուրս եկել տարածքից, իսկ Հայկ Այվազյանը մնացել է, շարունակել է հետեւել եւ նկարել, սակայն այդքանը բավարար չէ, որպեսզի հավատացած լինենք  պարունակության մասին, Հայկը պրոֆեսիոնալ է, սակայն ոչ այնքանով, որ իմանար թե ինչ են պատվաստում իրականում, հենց դրա համար էլ նախարարությունը խուսափեց և վախեցավ ընդունել հաջորդ առաջարկս, որում ասվում է այն մասին, որ պատվաստանյութը պետք է վերացնել հանրության համար տեսանելի կերպով անմիջապես պահեստից եւ պատահականության սկզբունքով, տարբեր արկղերից եւ տարբեր տուփերից, սակայն ցավոք սրտի նրանք շրջանցում են այդ խելամիտ առաջարկը, եւ հարց է առաջանում` ինչու՞: Եթե նախարարությունը իսկապե՞ս արդար է եւ իրավացի, ապա նա համարձակորեն կտրամադրեր այդ սրվակը, դրանում ոչ մի խոսք, սակայն փառք Աստծո այդ սրվակը ստանալու համար միայն առողջապահության նախարարությունով չի սահմանափակվում, կան այլ պետական մարմիններ եւ գերատեսչություններ, որոնց միջոցով հնարավոր է վերցնել այն, կամ էլ դատական կարգով, սակայն այսքանից հետո անգամ մանկապարտեզի տարիքի երեխաներին էլ պարզ դարձավ խնդիր իրական պատկերը եւ ճշմարտությունը»,-շեշտեց Է. Մարկոսյանը:

Էմիլ Մարկոսյանի խոսքով` առկա է վտանգավոր երևույթ եւ կան  պաշտոնյաներ, որոնք վախենում եւ թաքցնում են իրողությունը. «Սա համարում եմ վախկոտություն, եթե ատամներով պնդում եմ մի ողջ ազգի, որ այս ամենը անվտանգ է, ապա ինչո՞ւ են վախենում ընդամենը հինգ անմեղ ու արդարացի հարցադրումներիցս։ Հետեւությունները թողնում եմ Ձեզ եւ մեր հանրությանը»,-եզրափակեց իրավապաշտպանը։

« Չգիտեմ`նախարարն այդ տվյալները որտեղի՞ց է վերցրել». սոցիոլոգը` առողջապահության նախարարին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА