ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաղ ճաղատացումը ու մազերի ճերմակումը սրտային հիվանդությունների նշան կարող են լինել

04.12.2017 11:39 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Վաղ ճաղատացումը ու մազերի ճերմակումը սրտային հիվանդությունների նշան կարող են լինել

Մինչեւ 40 տարեկան տղամարդկանց շրջանում վաղ ճաղատացումն ու մազերի ճերմակումը  կարող են վկայել այն մասին, որ նրանք սրտի հիվանդությունների հակվածություն ունեն։ Ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, սրանք սրտանոթային համակարգի խնդիրների ավելի ստույգ նախանշաններ են, քան ճարպակալումը։

«Որոշ դրույթների, կետերի հետ համաձայն չլինելով անգամ` կողմ եմ քվեարկել»

Գիտնականները հետազոտել են Հնդկաստանում ապրող ավելի քանի 2000 երիտասարդ տղամարդու։ Նրանցից 790-ի մոտ ախտորոշվել է  կորոնար անբավարարություն, մնացյալ 1270-ը առողջ են եղել եւ ընդգրկվել են հետազոտության հսկվող խմբում։

Բժիշկները, ուսումնասիրելով հետազոտության բոլոր մասնակիցների հիվանդությունները, ըստ նրանց մոտ մազաթափության եւ մազերի ճերմակելու մակարդակի՝ նրանց խմբերի են բաժանել։

Ապա հետազոտողները համադրել են այս տվյալները սրտային հիվանդությունների այլ ախտանշանների հետ։

Գիտնականները պարզել են, որ երիտասարդ տղամարդիկ, ովքեր տառապում են սրտանոթային համակարգի հիվանդություններով, ավելի մեծ հավանականությամբ ճերմակել են ավելի վաղ հասակում՝ խմբի մասնակիցների 50 տոկոսը 30-ի դեմ։

Բացի այդ, նրանք, ովքեր տառապում են սրտային հիվանդություններով, ավելի մեծ հավանականությամբ  վաղ հասակում ճաղատացել են՝ խմբի մասնակիցների 49 տոկոսը 27 տոկոսի դեմ։

Միեւնույն ժամանակ, ավելորդ քաշը ավելի հազվադեպ է վկայել սրտային հիվանդությունների մասին։

«Այս փոխկապակցվածության հնարավոր պատճառը կարող է լինել կենսաբանական ծերացման բնույթը: Այսինքն՝ որոշ պացիենտների դեպքում ծերացման գործընթացը կարող է ավելի շուտ սկսել եւ արագ զարգանալ, եւ դա կարող է ազդել մազերի վիճակի վրա», - ասում է հետազոտության հեղինակներից Քամալ Շարման:

Լոնդոնի համալսարանական քոլեջի սրտանոթային ֆիզիոլոգիայի եւ դեղագիտություն ուսուցիչ Ալան Հյուզը նշում է, որ սրտանոթային հիվանդությունների եւ ճաղատացման ու ճերմակման միջեւ կապը վաղուց է հայտնի եղել։

 «Մարդիկ կարծում են, որ վաղ ճերմակումը եւ ճաղատացումը կարող են ժառանգականության հետեւանք լինել, որն էլ ազդում է ծերացման գործընթացի վրա»,-բացատրում է գիտնականը։

 «Բացի այդ, քանի որ մազերի արմատները  ենթարկվում են տղամարդկանց սեռական հորմոնների ազդեցությանը՝ օրինակ, տեստոստերոնի, ենթադրվում էր, որ վաղ մազաթափությունը հանդիսանում էր պատասխան այդ հորմոններին, ինչը, իր հերթին, կարող էր վկայել  սրտանոթային համակարգի հիվանդությունների հավանականության բարձր ռիսկի մասին»,-նշում է Հյուզը։

Ուսումնասիրության հեղինակներից Դhամդիփ Հումեյնը (Ահմեդաբադի սրտաբանության ինստիտուտ) կարծում է, որ տղամարդիկ, ում բնորոշ է վաղ մազաթափությունը եւ ճերմակումը, պետք է սրտանոթային համակարգի հիվանդությունների լրացուցիչ հետազոտություններ անցնեն:

12 նշան, որոնք 2018 թվականին հաջողություն, առողջություն և հարստություն կբերեն

Սրտի խնդիրների նվազեցման համար այս պացիենտները պետք է փոխեն իրենց կենսաձեւը, սպորտով զբաղվեն, փոխեն սննդակարգը եւ նվազագույնի հասցնեն սթրեսային իրավիճակները։

Սրտաբանների եվրոպական ասոցացիայի կողմից իրականացված հետազոտության արդյունքները կներկայացվեն սրտաբանների ամենամյա կոնֆերանսի ժամանակ, որը տեղի կունանա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։

Սրտային հիվանդությունների ուսումնասիրման բրիտանական ֆոնդում ընդգծում են, որ ճաղատության եւ մազերի ճերմակեցման հետ մեկտեղ այլ գործոններ եւս պետք է հաշվի առնվեն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА