ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուրիշ ինչ լեզվով ասեմ՝ «Գարդասիլը» քաղցկեղ չի բուժում»

04.12.2017 00:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Ուրիշ ինչ լեզվով ասեմ՝ «Գարդասիլը» քաղցկեղ չի բուժում»

Հաջորդ շաբաթվանից սկսած՝ Հայաստանում կմեկնարկի 13 տարեկան աղջիկներին պապիլոմավիրուսի դեմ հանրության լայն շրջանակների մտահոգության տեղիք տված «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելու գործընթացը: Եվ թեպետ այն իրականացվելու է բացառապես՝ ծնողների կամ խնամակալների համաձայնությամբ, բայց այն ակտիվորեն գովազդում է այսօր՝ տարբեր հարթակներուն: Հաշվի առնելով այս ամենը՝ «Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր, գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ եւս մեկ անգամ կոչով դիմել է ծնողներին՝ շեշտելով հետեւյալը. «Հրաժարվե՛ք պատվաստումից, վաղը դուք եք պատասխան տալու ձեր զավակների դժբախտության համար...»:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՌ ՇԱ՞Տ Է «ՇՓՈԹՎԵԼՈՒ»

Մտավորականը հիշեցրել է, որ այսօր աշխարհում թրաֆիքինգի եւ թմրադեղերի վաճառքի բիզնեսից առավել քան հզոր է դեղերի արտադրության ու տարածման բիզնեսը. «Մարդաորսների այդ հզոր միջազգային ուժերը ոչնչի առաջ չեն կանգնում: Նրանք նվաճել են ողջ աշխարհը: Մենք այդ մասին բազմիցս ահազանգել ենք եւ շարունակում ենք, ցավոք, այսօր ինձ հայտնեցին, որ որոշ ծնողներ հավատալով որոշ խղճները կորցրած վայ մասնագետների ելույթներին, որոնց համար ավելի թանկ է իրենց պաշտոնը, քան մանկամարդ ազգակցի կյանքը, համաձայնվել են իրենց երեխաներին վտանգի ենթարկել: Ժողովուրդը ճիշտ է ասել՝ մեղքը 
ձեր վիզը, մենք ձեր հետ հետո ենք խոսելու, երբ երեխաներին առած դռնեդուռ ընկնեք ու դռները փակեն ձեր առաջ, ասելով, որ դա պատվաստից չի եղել, այլ գրիպից, կամ այլ հիվանդությունից, տեսնեմ ինչ եք անելու, որդեսպան ծնողներ»:

Ռ. Ասատրյանը նաեւ ընդծել է, որ տարբեր երկրներից են արձագանքել իր կոչերին, ընդ որում՝ թե՛ ԵՄ անդամ, թե՛ ԵԱՏՄ անդամ պետություններից. «Երեկ Նյու Յորքից ինձ զանգահարել է մի տիկին: Նա կարդացել էր իմ նյութերը ֆեյսբուքում եւ ասաց, որ մեր ժողովրդին զգուշացնեմ՝ «Գարդասիլ» պատվաստված իրենց հարեւանուհին արդեն տաս տարի գամված է սայլակին: Նմանատիպ մի զանգ ստացել եմ նաեւ Ֆրանսիայից՝ Շահանե անունով մի տիկնոջից, նա խոսելիս անվերջ լաց էր լինում: Ինձ ահազանգել են նաեւ Ղազախստանից, այնտեղ տասնյակների է հասնում հիվանդների թիվը...»:

Եզրափակելով խոսքը՝ հրապարակախոսը հավելում է. «Արյունով հայը չի կարող սեփական ազգի զավակներին սպանդի ենթարկել... Գոնե դուք փրկեք ձեր երեխաներին, ուրիշ ինչ լեզվով ասեմ՝ «Գարդասիլը» քաղցկեղ չի բուժում, Հայաստանում ազնիվ բժիշկներ էլ կան, նրանց հետ անձամբ մի քանի հանդիպումներ եմ ունեցել, կտրականորեն մերժում են, սթափվե՛ք, քանի չեն սկսել, դա բիզնես է, ափսոս են մեր երեխաները…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА