ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

03.12.2017 16:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում հաջորդ շաբաթ ջերմաստիճանը կնվազի, կլինեն տեղումներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի հիդրոմետ ծառայությունից։

Մոսկվայում գրանցվել է վերջին 138 տարվա ձմեռային ամենատաք ջերմաստիճանը

Մասնավորապես՝ հանրապետության տարածքում` դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը  3-4-ը էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը, 7-8-ը՝ կնվազի 5-7 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 3-5-ը, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА