ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տապակած ծաղկակաղամբ

03.12.2017 16:17 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Տապակած ծաղկակաղամբ

Տապակած ծաղկակաղամբ

Բաղադրիչներ

1. Ծաղկակաղամբ – 1 գլուխ
2. Ձու – 3 հատ
3. Ալյուր – 6 ճ/գ
4. Կարագ՝ տապակելու համար
5. Մանր պաքսիմատ – 1 բաժակ
6. Քերած պինդ պանիր – 50 գ
7. Համեմունքներ՝ ըստ ճաշակի – 1/2 թ/գ
8. Աղ

Պատրաստման եղանակը

1. Կաղամբը բաժանել մասերի, տեղավորել կաթսայի մեջ, ջուր լցնել, մի փոքր աղ ցանել և դնել կրակի վրա: Եռալուց հետո կաղամբը եփել 5 րոպե, իսկ հետո լցնել քամիչի մեջ:

2. Խորը թասի մեջ ձուն հարել համեմունքի հետ, ավելացնել 1 պտղունց աղ և ալյուր: Խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

3. Առանձին թասի մեջ քերած պանրի հետ խառնել պաքսիմատը:

4. Կաղամբի յուրաքանչյուր կտոր թաթախել ձվային զանգվածի մեջ, հետո թավալել պաքսիմատի մեջ: Բոլոր կողմերից տապակել՝ ոչ շատ կարագով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА