ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԿՏԱ «ՄԵՂՐԻԻ» ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

01.12.2017 21:00 ԶԱՐԿԵՐԱԿ
Ի՞ՆՉ ԿՏԱ «ՄԵՂՐԻԻ» ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

Ըստ պաշտոնական հաղորդագրության, այս պահին «Մեղրիի» ազատ տնտեսական գոտու շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Նախատեսված է, որ  առաջին փուլի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: «Մեղրիի» ազատ տնտեսական գոտին հայ-իրանական հարաբերություններում կբերի՞ նոր որակ, եւ այն ինչ կտա ՀՀ տնտեսությանը: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Ի՞ՆՉ ՀՈՒՇԵՑ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՅՑՆ ԻՍՐԱՅԵԼ

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ.
- «Մեղրու» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի գործարկումը չափազանց կարեւոր քայլ է Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների համատեքստում: Հաշվի առնելով Հայաստանի ներկայությունը ԵԱՏՄ-ում եւ մյուս կողմից էլ՝ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի շնորհիվ ստեղծված մթնոլորտը, Մեղրին կարող է դառնալ կարեւորագույն քայլ` Իրանի կողմից Հայաստանը որպես ԵԱՏՄ եւ ԵՄ երկրների համար հարթակ դիտարկելու գործում: Սա չափազանց կարեւոր է ոչ միայն տնտեսական առումով, այլեւ՝ աշխարհաքաղաքական իմաստով: Որովհետեւ նման քայլերի շնորհիվ է, որ տարածաշրջանում մեծանում է Հայաստանի նաեւ քաղաքական դերակատարությունը, եւ նշված բոլոր կողմերը սկսում են Հայաստանը դիտարկել կարեւորագույն գործընկեր, կապող օղակ, որն ունի չափազանց լավ հարաբերություններ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ համատեքստում, թե՛ Իրանի հետ: Նման քայլերը պետք է միանշանակորեն գնահատել դրական: Նաեւ պետք է ուշադիր լինել, որպեսզի «Մեղրու» ազատ տնտեսական գոտում նախանշված բոլոր ծրագրերն իրականանան հնարավորինս արագ եւ որակյալ ձեւաչափով:

ԵՊՀ դասախոս, իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ.
- Ընդհանրապես՝ առեւտրի ազատ գոտիների ստեղծումը կարեւոր է հայ-իրանական հարաբերությունների, առեւտրաշրջանառությունը մեծացնելու համար: Մինչ այդ, մեկ ազատ առետրի գոտի գործում էր Իրանի տարածքում, այժմ էլ կգործի Հայաստանի տարածքում: Այս ամենը կարեւոր է նրանով, որ հնարավոր է ստեղծվեն հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ, որոնց արտադրանքը կարող է արտահանվել ԵԱՏՄ եւ ԵՄ շուկաներ, քանի որ Հայաստանն արդեն երկու տնտեսական մեծ կառույցների հետ ունի համապատասխան համաձայնագրեր: Այս առումով շատ կարեւոր է, որ իրանցի ներդրողներն իրենց գործունեությունը ծավալեն այստեղ: Այս ամենի արդյունքում ավելի կամրապնդվեն հայ-իրանական տնտեսական կապերը, եւ կավելանա առետրաշրջանառության ծավալները: Իրանի արտգործնախարարի հայաստանյան այցը եւ հայտարարությունները նույնպես վկայում են այն մասին, որ երկու երկրների համար էլ կարեւոր են ազատ առեւտրի գոտիների գործունեությունը: Երկու երկրների կառավարություններն էլ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի խթանեն ազատ առետրի գոտիների զարգացմանը:

ԵՊՀ կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ.
- «Մեղրիի» ազատ տնտեսական գոտու բացումը էապես կնպաստի Իրանի հետ առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը, քանի որ գտնվելով հայ-իրանական սահմանին մոտ, մեծ է հավանականությունը մեծ ծավալով առեւտրատնտեսական գործարքների կնքման: Լայն իմաստով, այս գոտու բացումը Հայաստանի տնտեսությանը զարգացման հավելյալ ազդակներ կհաղորդի: Պետք չէ նաեւ մոռանալ, որ Հայաստանը Իրանի հետ ունի բարեկամական հարաբերություններ, եւ փոխադարձ այցերի ժամանակ միշտ նշվում է, որ երկուստեք կարեւորվում է առեւտրաշրջանառության մեծացումն ու տնտեսական փոխադարձ կապերի ամրապնդումը: Այս համատեքստում ազատ տնտեսական գոտին պետք է որ ունենա դրական ազդեցություն:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում, պարզելու, թե ինչ ազդեցություն կունենա «Մեղրիի» ազատ տնտեսական գոտու բացումը Հայաստանի տնտեսության վրա:
1. Սա մեր տնտեսության համար կարող է նկատելի խթան դառնալ, եթե միայն եղած հնարավորությունները ճիշտ օգտագործվեն- 68%:
2. Իրանի հետ ունենք դեռ հնուց եկող տնտեսական կապեր, որոնք այդպես էլ չեն զարգանում: Այսինքն, կան այլ պատճառներ, ուստիեւ՝ տնտեսական գոտին հազիվ թե արդյունք տա- 17%:
3. Դժվարանում են պատասխանել- 15%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ–ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА