ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բովանդակային մասով Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է»

01.12.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Բովանդակային մասով Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է»

Դեռեւս տարիներ առաջ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած գիտաժողով-հանդիսության ժամանակ ընդունվեց բանաձեւ, որով կոչ էր արվում դեկտեմբերի 1-ը պետականորեն հռչակել Ազգային միասնության տոն` ի պատիվ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորման մասին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի պատմական որոշման: Այս բանաձեւին են միացել նաեւ «Ազգային միաբանություն», Քրիստոնեա-Դեմոկրատական, Հայաստանի Դեմոկրատական եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները: Այս մասին «Իրավունքը» պարզեց նաեւ 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ կարծիքը:

«Սա Արմեն Սարգսյանին նախագահի աթոռն առաջարկելու երկրորդ փորձն է»

– Սա լավ օրինակ է, եւ կարելի է քննարկել այդ մոտեցումը, բայց մի քիչ պետք է ավելի լավ ուսումնասիրել հարցը: Ամեն դեպքում շտապել պետք չէ: Ինչ վերաբերում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը, նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ՀԽՍՀ իրավահաջորդն է, եւ այդ պետության երկրորդ հանրապետության պառլամենտի Գերագույն խորհրդի որոշումը ոչ ոք չի չեղարկել: Այլ բան է, որ դրանից հետո Լեռնային Ղարաբաղը հայտարարել է իր անկախության մասին եւ պատերազմական գործողություններում ապացուցել, որ անկախ պետություն է: Եվ բանակցային գործընթացը, որ այսօր տեղի է ունենում, ամբողջովին հենց այդ տրամաբանության մեջ է տեղավորվում: Պետք է հարգվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դրանից հետո` երբ այդ հարգանքը կլինի, երբ միջազգայնորեն այն կհաստատվի, որ Արցախի ժողովուրդը ազատ կամարտահայտման իրավունք ունի, եւ այդ իրավունքն իրացվում է հաջողությամբ` դրանից հետո ազգովի կորոշենք, թե ինչ կանենք` Արցախը կլինի անկախ պետությո՞ւն, թե՞ ՀՀ մասը: Սա, ըստ էության, տեխնիկական խնդիր է: Իսկ բովանդակային մասով, իհարկե, Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА