ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախը կարող է նորից վերամիավորվել Հայաստանի հետ». Կիմ Բալայան

01.12.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Արցախը կարող է նորից վերամիավորվել Հայաստանի հետ». Կիմ Բալայան

28 տարի առաջ այս օրը`1989 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայաստանի Գերագույն եւ Արցախի Ազգային խորհուրդները համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ-ի եւ Արցախի վերամիավորումը: Իսկ 1990 թվականին վերամիավորման որոշումն ամրագրվեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում: Ազգային միասնության այս կարեւոր օրվա գաղափարի, պատմական նշանակության եւ իրավական արդիականության մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ Սահմանադրական դատարանի վաստակաշատ անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԻ հետ:

Հայկ Բաբուխանյանը կարգի հրավիրեց Գարդասիլի ջատագովներին. տեսանյութ

«ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԻ ԱՐՑԱԽԸ ՈՐՊԵՍ ԻՐ ՄԱՐԶ...»

– Պարոն Բալայան, որքանո՞վ է այսօր այս որոշումը իրավական առումով արդիական, եւ առհասարակ` ի՞նչ կասեք դրա կարեւորության մասին:

– Նախ ասեմ, որ Արցախի վերամիավորման որոշումը, որն այն ժամանակ ընդունել է Գերագույն խորհուրդը, որեւիցե մեկի կողմից չի բեկանվել եւ այսօր էլ գործող ակտ է: Եվ երկրորդ` կարծում եմ` ամենամեծ նահանջը, որը կատարվել է այս հարցում այն էր, որ Արցախը անկախություն հռչակեց, ինչից հետո` այնտեղ այլեւս Գերագույն խորհրդի կամ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ չանցկացվեցին: Մինչդեռ մինչ այդ, Արցախի տարածքից նույնպես ընտրվում էին պատգամավորներ: Իհարկե, դրա պատճառները մի քիչ ուրիշ են, բայց այնուամենայնիվ, կարծում եմ` Արցախյան շարժումով մեր ժողովուրդը հպարտ հայրենիք ունենալու իրավունք ձեռք բերեց:

– Դուք նշեցիք, որ այս որոշումն այսօր էլ գործող ակտ է: Այս դեպքում ի՞նչն է խանգարում, որ այն վերջապես կյանքի կոչենք: 

– Կարծում եմ` ժամանակավրեպ է հիմա այդ մասին խոսելը, որովհետեւ Արցախի հիմնախնդրի հարցում բանակցային գործընթացում ենք գտնվում: Բոլոր դեպքերում, այսօր այդ բանակցությունները շարունակվում են եւ դրա սկզբունքները պահպանելու առումով, եթե այսօր Հայաստանը հայտարարի Արցախը որպես իր մարզ, ապա կնշանակի դուրս գալ բանակցային դաշտից:  Իսկ բանակցային դաշտից մի դեպքում կարելի է դուրս գալ, եթե մեզ համար ոչ նպաստավոր իրավիճակ ստեղծվի: Բայց այսօր ակնհայտ է, որ բանակցային այդ շրջանակներից փորձում է դուրս գալ Ադրբեջանը եւ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, հետեւապես բանակցություններն ինչքան իրական բնույթ ունենան, այնքան ձեռնտու է մեզ:

«ՇԱՐԺՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ ԷՐ ԼՂ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

– Ամեն դեպքում, եթե Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչում ստանա, չե՞ք կարծում, որ վտանգավոր փաստի առաջ կարող ենք կանգնել, երբ ունենանք երկու անկախ ու ճանաչված հանրապետություն: Եվ միգուցե կրկնվի նույնը, ինչ որ Հյուսիսային եւ Հարավային Կորեայում, այսինքն` նույն ազգի ներկայացուցիչները երկու հանրապետության միջեւ բաժանվելով` սկսեն հակամարտել միմյանց հետ:

– Նախեւառաջ, չժխտելով, որ Արցախը կարող է նաեւ դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, բայց այդուամենայնիվ, եկեք վերադառնանք մեր արմատներին եւ հիշենք, թե մեր շարժումը ինչպես էր սկսվել: Շարժումը սկսվել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու համար: Պարզապես, այսօր ավելի հեշտ է անկախություն ձեռք բերելը, քան վերամիավորվելու խնդիրը լուծել: Ինձ թվում է` սա զուտ տեխնիկական հարց է: Իսկ անկախություն ձեռք բերելուց, ճանաչվելուց հետո` որեւիցե խնդիր չկա, նույն Արցախը կարող է նորից վերամիավորվել Հայաստանի հետ: Եվ հետո` իսկ ինչո՞ւ եք մտածում, որ անպայման պետք է վերամիավորվի: Չէ՞ որ միջազգային հարթակում երկու ձայն ունենալը պակաս կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ շահերի բախում չկա, ուստի` Հարավային ու Հյուսիսային Կորեայի օրինակը այստեղ ամենեւին համեմատելի չէ:

Դեկտեմբերի 18-ի ձեր ատղագուշակը

«ԱՐՑԱԽՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Է ԱՌԱՋ»

– Իսկ այս կերպ արդյոք մտահոգության տեղիք չի տալիս այն, որ միջազգային հարթակներում կարող է տպավորություն լինել, թե Արցախն Ադրբեջանի տարածքից է դուրս եկել եւ ուրեմն` Ադրբեջանն իրավունք ունի` նրան այդ տարածքից դուրս չթողնելու: Մինչդեռ Արցախը պատմականորեն Հայաստանի  անքակտելի մասն է:

– Մտահոգություններ շատ կարելի է ունենալ, բայց այն մարդիկ, ովքեր այդպես են մտածում, կարող են հակադարձել, որ Ադրբեջանը վերականգնվել է 1918-20 թթ.-ին իր պետականությունը, իսկ այդ ժամանակ Արցախը չի եղել իր կազմում: Սրանով բոլոր հարցերը լուծվում են: Այսինքն` մենք պետք է իրատես լինենք, պետք է աշխարհի հետ կարողանանք խոսել այնպիսի լեզվով, որ հասկանալի լինի: Այսօր մենք աշխարհին ասում ենք, որ բռնապետական Ադրբեջանի կազմում չի կարող Արցախը լինել, որովհետեւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ դիմումին ցեղասպանությամբ է պատասխանել եւ փորձել է հարձակման միջոցով տիրանալ Արցախին:

– Ինչպե՞ս ստացվեց, որ այդ դիմումը կյանքի չկոչվեց:

– Շրջաններից սկսած` շրջխորհուրդները որոշումներ կայացրին, դիմեցին մարզային խորհրդին, մարզային խորհուրդն էլ դիմեց Հայաստանի, Ադրբեջանի եւ ԽՍՀ Գերագույն խորհրդին: Բայց իրավական բռնապետության եղանակով մերժեցին Լեռնային Ղարաբաղի դիմումը: Ընդ որում` ես դեռեւս 1988 թվականի փետրվարի 23-ին եմ հրապարակից այդ մասին հայտարարել, որ ամենակոպիտ խախտումը կատարեց Կոմկուսի քաղբյուրոն, որը վերցրեց եւ պատասխանեց մերժումով: Այնինչ ԽՍՀՄ Սահմանադրության 6-րդ հոդվածի առկայության պայմաններում, որը Կոմկուսի ղեկավարին դեր էր տալիս, քաղբյուրոն ընդամենը կարող էր երաշխավորել Գերագույն խորհրդին ընդունել նման ակտ կամ չընդունել: Բայց չէր կարող փոխարինել իրավական մարմնին, դրա պատասխանատուն, իրավական տեսանկյունից, Գերագույն խորհուրդն էր: Այսինքն` Արցախի օրինական քայլերին բոլոր մակարդակներում պատասխանը կա, եւ երբ այսօր եվրոպական որեւիցե քաղաքական լուրջ կառույց երկմտում է Արցախի անկախության ճանաչման հարցում, պետք է հարցադրումը մեկը լինի` իսկ ի՞նչ եք ուզում` ստալինյան որոշումնե՞րը կյանքի կոչենք այսօր: Չէ՞ որ Արցախը մի քանի անգամ ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը: Ավելին` ես կասեի, որ Արցախն իր ժողովրդավարությամբ նույնիսկ Հայաստանից է առաջ:

Դեկտեմբերի 18-ը պատմության մեջ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА