ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի վերջո, «Գարդասիլ» պատվաստանյութը գրանցվա՞ծ է, թե` ոչ

01.12.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի վերջո, «Գարդասիլ» պատվաստանյութը գրանցվա՞ծ է, թե` ոչ

Դեռահաս աղջիկներին հանրության լայն շրջանակների մտահոգության տեղիք տված «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստման հետ կապված ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա քննարկում: Առաջարկը հանձնաժողովի անդամ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին էր, հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ հանձնաժողովի հերթական նիստում տեղեկացրեց, որ նման առաջարկով հանդես են եկել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից: Հարցի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց նաեւ ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը` կարեւորելով առաջարկը եւ հայտնելով իր պատրաստակամությունը` մասնակցել քննարկումներին: Իսկ թե ե՞րբ այն տեղի կունենա եւ ի՞նչ ձեւաչափով, «Իրավունքը» հետաքրքրվեց հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ ստոմատոլոգ-թերապեւտ ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ, որը ներգրավված է կազմակերպչական աշխատանքներում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՌ ՇԱ՞Տ Է «ՇՓՈԹՎԵԼՈՒ»

– Արդեն մասնագետների ենք հրավիրում եւ պետք է արդեն Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում լսումների օրը նշանակենք: Միգուցե, այն տեղի ունենա այս երկուշաբթի կամ մյուս երկուշաբթի օրը:

– Տիկին Մարգարյան, բայց արդեն մյուս երկուշաբթի օրվանից կսկսվեն պատվաստումները...

– Գիտեմ, դեկտեմբերի 10-ից սկսելու են, եւ հենց դրա համար էլ ուզում ենք հասցնել մինչեւ այդ: Երկու ամիս առաջ էինք նախատեսել սա, բայց ձգձգվեց: Ամեն դեպքում, շատ մասնագետներ ենք հրավիրելու, որոնք զբաղվում են այդ խնդրով: Վերջիվերջո, ամեն մեկը կասի իր կարծիքը եւ, երեւի թե, արդյունքում ճշմարտությունը կպարզվի:

– Հետաքրքիր է` Դուք ի՞նչ մտահոգություններ ունեք` վերոնշյալ պատվաստման հետ կապված:

– Իմ մտահոգություններից առաջինն այն է, որ նախ տեսնենք` գրանցվա՞ծ է այս դեղը, թե` ոչ: Եթե գրանցված է, ապա այն նյութերը, որոնք կան բաղադրության մեջ, արդյո՞ք վտանգավոր չեն, եւ այդ նյութերն ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ: Եթե նյութը գրանցված չէ` նկատի ունեմ պատվաստանյութի շիճուկը, ապա իրենք իրավունք չունեն պատվաստում իրականացնելու:

– Ի դեպ, Դուք նշեցիք բաղադրության մասին, բայց պարզվում է, որ բժշկական կիրառման հրահանգը (ընդհանուր բնութագիր) եւ օգտագործման հրահանգը ՀՀ առողջապահության նախարարությունը դեռեւս հայերեն չի թարգմանել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Պետք է այն գրանցված լինի, որ բնութագիրն էլ հայերեն թարգմանվի, հենց դրա համար էլ հարցում եմ ուղարկել եւ սպասում եմ պատասխանի: Այնուամենայնիվ, ասեմ, որ պատվաստումների կողմնակից եմ, եւ եթե պարզվի, որ այն գրանցված է եւ որեւէ վտանգ իրենից չի ներկայացնում, կողմ կլինեմ:

– Մասնագետները նշում են, որ պատվաստման դրական կամ բացասական արդյունքը պարզ կլինի միայն 30 տարի հետո` ինչպե՞ս պետք է այսօր հավաստիացնեն, թե այն բացասական հետեւանք չի ունենա:

– Իրականում այն 10 տարվա կյանք ունի եւ 15-20 տարին արդեն բավական կլինի` արդյունքները քննարկելու համար: Մարդիկ կան, որ ինչ-որ քննարկումներ են անում, ասում են` վնասակար է եւ այլն, հնչում են անգամ գիտնականների կարծիքներ, բայց նրանք բժիշկներ չեն: Այստեղ շատ ավելի կարեւոր խնդիրներ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել. նախ այն, որ ալերգիկ ֆոնը շատ բարձր է, ինչի մասին բոլորն էլ գիտեն: Ուստի` իմ կարծիքով` պետք է երեխային լավ զննել եւ միայն լրիվ առողջներին ներարկել: Այսինքն` բացի սոմատիկ հիվանդություններից, ալերգիայի նկատմամբ հակումներ չունենա: Եվ երկրորդ` կարեւոր է նաեւ շիճուկի պահպանումը եւ ներարկման բոլոր պայմանները պահպանելը:

Մայր Աթոռի տեսակետը` ընտանեկան բռնության օրենքի մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА