ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.12.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Լոնդոնասեր ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ինչ-որ բան է պատահել: Ինչքան էլ զարմանալի լինի` նրա ֆեյսբուքյան պատին հայտնաբերեցինք հետեւյալը. «Անհավատալի կհամարեք, բայց եզակի անգամ դրական խոսքեր իմ կողմից ՀԱՊԿ-ի` ԼՂ մասին հայտարարության ընդունման պահանջվածության մասին: Չե՞ք հավատում. դիտեք հարցազրույցն ինքներդ»: Չզլացանք, դիտեցինք, եւ իրոք ՀԱՊԿ-ը մշտապես վատ բան համարող Սաֆարյանն այս անգամ բարի խոսքեր է ասել: Մասնավորապես, ըստ նրա. «Հաշվի առնելով Բաքվի հարձակողական տրամադրությունը` ԼՂ վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարությունը այս պահին կարեւոր է»: 

ԶԱՐՄԱՆՔ

Անհնարինն ակնհայտ` մեզ զարմացրեց նաեւ Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ: Նա էլ մշտապես քննադատել է ԵԱՏՄ-ն, չի էլ թաքցրել, որ դրական կհամարեր այդ կառույցը լքելը, բայց արի ու տես, նրա գնահատմամբ, ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցության բերած տնտեսագիտական փաստարկները շատ թույլ են. «Ես այդ մասին ասել եմ իրենց` մասնակցելով նրանց կազմակերպած քննարկմանը: Համոզվեցի` ինչ-որ թվեր են էստեղից, էնտեղից վերցրել, ու իրենք էլ չեն հասկանում բերվող թվերի իմաստը, քանի որ խորը չեն վերլուծել, գնահատականներն էլ շատ սխալ են: Ես իրենց ասել եմ` շատ թույլ են ձեր տնտեսական փաստարկները, գնացեք տնտեսագիտական խորը փաստեր բերեք, որպեսզի ձեր խոսքը լինի հիմնավորված, եթե չեք կարող` ուրեմն, մի խոսեք: Հակառակ դեպքում, կհայտնվեք հայտնի սուտասանի դերում, այնքան ստեց, որ մարդիկ դադարեցին հավատալ, ու մի օր էլ գայլերն իրոք կերան ոչխարները: Եթե «Ելքը» նման ոճով շարունակի աշխատել, կվերածվի ընդամենը պոպուլիստական ուժի` ժողովրդի մոտ վերջնականապես կորցնելով հավատը»: 

Իսկ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ նման է, որ ԱՄՆ-ում խայտառակ է եղել: Նա գրել էր. «Գլենդել քաղաքի քաղաքային գրադարանում հանդիպում ունեցանք հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որն ինչպես եւ բողոքի ակցիան, ջերմորեն ընդունվեց հայաշատ Լոս Անջելեսի հայության կողմից: Լեփ-լեցուն դահլիճը հետաքրքրված էր բոլոր այն գաղափարներով, որոնք առկա են «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրային դրույթներում եւ գործողություններում»: Բայց ինչքան էլ տնտղեցինք Փոստանջյանի գրառմանը կից լուսանկարները, այդպես էլ լեփ-լեցուն դահլիճի պատկեր չտեսանք: Դե ինչ, երեւի թե տիկինը զարմանալիորեն կարծել է, որ կարող է մերկապարանոց պնդումը «նաղդել» սեփական սակավաթիվ կողմնակիցների վրա:

Շուրջ 10 օր առաջ զարմանալի բան տեղի ունեցավ ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ ՄԱՐԻՆ ԼԵՊԵՆԻ հետ: HSBC բանկից նա ծանուցում է ստացել, որ բանկը փակում է նրա անձնական հաշիվը, ընդ որում` առանց որեւէ ռեալ հիմքի: Փակման մասին հեռախոսով նրան տեղեկացրել էր այդ բանկի ֆրանսիական մասնաճյուղի ղեկավարը` վկայակոչելով իբր անձնական տվյալների պակասը: Բայց ապշեցուցիչն այստեղ հետեւյալն է` իբր թե իրավունքի գերակայությամբ գլուխ գովացող Ֆրանսիայում բանկը մարդու հաշիվը փակում է սեփական քմահաճույքով, առանց դատարանի որոշման: Լավ, այդքանից հետո քանի՞ կոպեկ արժի ձեր «իրավական պետությունը», ժողովրդավարությունը, այլ բարձրարժեք ճռճռան բաները: Հետաքրքիր է, նույն այդ բանկը (որից, ի դեպ բողոքում են նաեւ շատ հաճախորդներ Հայաստանում) կհամարձակվե՞ր փակել, ասենք, ֆրանսիական որեւէ գոմիկի հաշիվը: 

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА