ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել անգամ սպորտի միջոցով

01.12.2017 12:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչու՞ որոշ մարդիկ չեն կարողանում նիհարել անգամ սպորտի միջոցով

Միայն ֆիզիկական վարժությունների միջոցով նիհարել չի կարելի, դրանք պետք է համատեղել սննդակարգի հետ, պնդում են Բանգորի համալսարանի աշխատակիցները։

Նրանք միլիոններ են գողանում և չեն պատժվում. Շառլ Ազնավուրը քննադատել է ՀՀ իշխանություններին

Applied Physiology, Nutrition, and Metabolism ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել է 70 կին, որոնց բաժանել են 2 խմբի։ 34 կին 4 շաբաթ շարունակ ֆիզիկական վարժություններ են կատարել, իսկ 36-ը՝ 8 շաբաթ։ Կանանց ծրագիրը ներառում էր ինտենսիվ մարզումներ շաբաթական երեք անգամ։ Մարզումները տեւում էին 45-90 րոպե։ Մասնակիցները չեն փոխել իրենց սննդակարգը։

Գիտնակաները գնահատել են կանանց արյան մեջ հորմոնների մակարդակը, նրանց քաշը, մկանային եւ ճարպային զանգվածը։ Մասնակիցներին ասել են, որ ուսումնասիրում են ֆիզիկական ակտիվության ազդեցությունը նրանց ուղեղի եւ  սրտի, բայց ոչ քաշի վրա։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ինտենսիվ կարդիոմարզումները առանց դիետայի չեն օգնել նիհարել։ Մարմնի զանգվածի ինդեքսը մասնակիցների մոտ չի փոխվել։ Ավելորդ քաշ ունեցող մասնակիցների մոտ մարզումների պատճառով էապես նվազել է քաղցի հորմոնի մակարդակը։ Գիտնականների խոսքով՝ մեծ ախորժակն այդ կանանց խանգարում էր նիհարել։ Նորմալ քաշով մասնակիցների մոտ մարզումների շնորհիվ մեծացել է մկանային զանգվածը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА