ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գլխուղեղի անոթները մաքրող լավագույն բնական միջոցները

30.11.2017 09:50 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գլխուղեղի անոթները մաքրող լավագույն բնական միջոցները

Գլխուղեղի անոթների մաքրումը շատ կարևոր պրոցեդուրա է, որը կարող է բարելավել մարդու ինքնազգացողությունը մի շարք հիվանդությունների դեպքում՝ սկսած օստեոխոնդրոզից, մինչև աթերոսկլերոզը: Անոթները պարբերաբար մաքրելը թույլ կտա ազատվել գլխի ծանրության զգացումից ու գլխացավերից, գիտակցությունը կպարզվի, իսկ տրամադրությունը կբարձրանա:

Գիտնականներն արյունատար անոթները վերականգնելու միջոց են գտել

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 փորձված ու արդյունավետ միջոց՝ գլխուղեղի անոթները մաքրելու համար:

 

1.      Մեղր ու հունական ընկույզ

 

5 ընկույզը մաքրել, մանրացնել, խառնել մեկ ճաշի գդալ բնական լորու մեղրին, ավելացնել մեկական պտղունց դարչին ու կոճապղպեղ և լավ խառնել: Խառնուրդը մեկ օր դնել սառնարան, այնուհետև ընդունել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ մեկական ճաշի գդալ:

 

2.      Սոխի հյութ և մեղր

 

1/3 բաժակ սոխի հյութը խառնել մեկ բաժակ բնական մեղրին և ընդունել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ մեկական թեյի գդալ: Այս խառնուրդը ոչ միայն շատ արդյունավետ կերպով մաքրում է անոթները, այլև ամրապնդում իմունային համակարգը:

 

3.      Բնական հյութեր

 

Ամեն օր ընթրիքից կես ժամ առաջ կարելի է խմել կես բաժակ նռան հյութ (կարելի է իրար հաջորդելով խմել նռան, խնձորի և գազարի հյութերը): Եթե թարմ քամած հյութի հնարավորություն չկա, ապա խանութում հյութն ընտրելիս հարկավոր է ընտրել հնարավորինս բնականը:

 

4.      Կռատուկի թուրմ

 

Մի բուռ (մոտ 10 գրամ) կռատուկի չորացրած արմատները լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուր, 8-10 ժամ թրմել, այնուհետև քամել և դնել սառը տեղ: Այս թուրմը հարկավոր է ընդունել նախաճաշից կես ժամ առաջ 4 ճաշի գդալ: Բուժման կուրսի տևողությունն է մեկ ամիս:

 

5.      Օգտակար մթերք

 

Օրգանիզմի ընդհանուր վիճակը բարելավելու և անոթները մաքրելու համար հարկավոր է ամեն օր նախաճաշից կես ժամ առաջ ուտել մեկ մանդարին, մեկական բուռ չամիչ ու հունական ընկույզ, իսկ 15-20 րոպե հետո խմել մեկ թեյի գդալ մեղրով ու մի կտոր կիտրոնով ջուր (1 բաժակ): Եվս 10-15 րոպե անց կարելի է նախաճաշել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА