ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.11.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքման օրը` նոյեմբերի 24-ը, հետաքրքիր բան բերեց: Արդարադատության նախարարության իրավաբանական ակտերի նախագծերի կայքում հայտնվեց կառավարության որոշման նախագիծ` ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ համար հատուկ կայք ստեղծելու մասին: Ընդ որում. «Հաշվի առնելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի շրջանակներում ազդարարի անանունության երաշխավորման կարեւորությունը` ներկայացված նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել այն գործողությունները եւ դրանց հերթականությունը, որի միջոցով ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) կծածկագրվի` ապահովելով ազդարարի անանունությունը»: Ինչքան էլ զարմանալի լինի, դրանում կան ե՛ւ վատ, ե՛ւ լավ կողմեր: Վատն այն է, որ ով ում վրա ուզի ինչ բանսարկություն ասես կանի եւ կմնա չհայտնաբերված եւ անպատիժ: Իսկ լավն այն է, որ այդ կայքում լինելու է մանրամասն ուղեցույց, թե ինչպես ապահովել սեփական անանունությունը համացանցում: Այ, երբ այդ կայքը հայտնվի, կարելի է խորհուրդ տալ համացանցից բոլոր օգտվողներին` մանրամասն ուսումնասիրել այդ ուղեցույցը: Հավատացեք, դա ձեզ բազմիցս պետք կգա` ազդարարության հետ ոչ մի կապ չունեցող գործերում:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ այդ նույն օրվա մասին հայտնաբերել է մի զարմանալի եւ խայտառակ երեւույթ. «Ճիշտ է, գրված չէ իրենց մասին, սակայն գրված է «փոքրամասնությունների իրավունքներ»: Համաձայնագրի ընդունման օրը ԼԳՏԲ-ի ներկայացուցիչները քեֆ են արել: Խայտառակ բան է տեղի ունեցել, գիշերվա 3-4-ին դուրս են եկել փողոցներ` այլանդակ արտահայտություններով, եւ մեր ոստիկանությունն էլ դրան չի արձագանքել: Նրանց ուրախութոյւնը կայանում է նրանում, որ այդ համաձայնագրով իրենք արտոնություններ են ստանում: Սա նշանակում է` եթե ես դեմ եմ դրան, ինձ կարող են դրա համար քրեական պատասխանատվության ենթարկել»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է հուսալ, որ իշխանությունը քաղաքական կամք կունենա` հիասթափեցնելու այդ զազրելի փոքրամասնությանը:

Ինչքան էլ զարմանալի լինի, սակայն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ողջունել են եւ բանտում գտնվող ՊՊԾ գունդը գրաված զինյալները: Նրանց գաղափարական առաջնորդ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ոգեւորված հայտարարեց. «Մեր պարագայում գաղութային վարչախմբին հնարավոր է հեռացնել միայն ժողովրդային ընդվզման միջոցով, իսկ ազգային կառավարություն կարող է ձեւավորել «Ժողովրդի վստահության կառավարություն-Անցումային պետական կառավարման համակարգ-նոր սահմանադրությանը համապատասխան կազմավորված պետական կառավարման համակարգ» փուլային կերպափոխումների ճանապարհով»: Դե ինչ ասես, երազելը վնաս չէ: 

Եվ վերջապես, մեզ անզարմանք չթողեց եւ ՀՀ «գլխավոր էլեկտրիկ» ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ: Վանաձորի ավագանիում ստեղծված իրավիճակի կապակցությամբ նա հայտարարեց. «Մեր թիրախը ՀՀԿ-ն է, իշխանությունները, որոնք քաղաքում գողացել են իշխանությունը, մեկ տարի զբաղված են եղել թալանով, եւ նույնը շարունակվելու է այսուհետ նույնպես, եթե ճգնաժամի հանգուցալուծումը չտրվի: Մեր կռիվը ՀՀԿ-ի հետ է, եւ ես հուսով եմ, որ որեւէ մեկը չի փորձի այս ընթացքում օգտագործվել ՀՀԿ-ի կողմից կամ այդ կռվի մեջ ինչ-որ դերակատարում ունենալ»: Ախր ինչ ասես, ինքներդ չե՞ք հոգնել այդ հնամաշ փչացած ձայնապնակից, որը երեւի թե շուտով մաշվածությունից կտոր-կտոր լինի: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА