ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձմռանը ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում. Սուրենյան (Տեսանյութ)

29.11.2017 14:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
Ձմռանը ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում. Սուրենյան (Տեսանյութ)

Այս տարի ձմռան ամիսներին սպասվում է «բազմազան» եղանակ, նման եզրակացության են եկել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի կողմից իրականացված գիտական վերլուծությունների արդյունքում, որի մասին «Ազդակ» լրագրողական ակումբում, այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտարարվեց:

Եղանակը Հայաստանում. արեւոտ եղանակը պահպանվում է

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի է պետ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԻ խոսքով` ձմռան երեք ամիսներին` դեկտմբերին, հունվարին եւ փետրվարին, ամսվա միջինացված կտրվածքով ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում. «Սակայն ամսվա միջին ջերմաստիճանը պակերացում չի տալիս մարդկանց, թե այդ ամիսը տա՞ք, թե` ցուրտ կլինի: Որովհետեւ ամսական միջին ջերմաստիճանը կարող է լինել նորմայի սահմաններում, բայց կարող է լինել օրինակ 15 օր շատ ցուրտ, 15 օր համեմատաբար տաք օրեր եւ դրանց միջին արժեքը բերի նրան, որ ենթադրեք դեկտեմբերին ջերմաստիճանը լինի նորմայի սահմաններում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գ. Սուրենյանը եւ հավելեց, չնայած ձմռան երեք ամիսներին տեղումներն ու օդի ջերմաստիճանը կլինեն նորմայի սահմաններում, սակայն ստացվել է այնպիսի պատկեր, որ Կովկասի տարածքում երեք ամիսներին տեղի է ունենալու մթնոլորտի ակտիվ շրջանառություն: Այդ ամենի արդյունքում կլինեն ժամանակահատվածներ, երբ Հայաստանը կգտնվի ցուրտ հոսանքների ազդեցության գոտում եւ որոշ ժամանակահատնվծներում էլ  տաք հոսանքների ազդեցության գոտում:
Ըստ Գագիկ Սուրենյանի, Արարատում,  Արմավիրում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի  նախալեռնային գոտիներում տաք օդի ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ  մինչեւ 8-10 աստիճան , ինչը ձմռան համար բարձր ցուցանիշ է. «Կունենանք նաեւ ժամանակահատվածներ, երբ ցուրտ օդային հոսանքների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչեւ -22,-24 աստիճան: Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի  լեռնային գոտիներում տաք հոսանքերի ներթափանցման դեպքում կլինեն ժամանակահատվածներ, երբ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի 0-5 աստիճան տաքություն, իսկ ցուրտ հոսանքների ժամանակ կգրանցվի -25,-30 աստիճան ցուրտ: Լոռվա մարզում տաք հոսանքների ներթափանցման դեպքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 5-10 աստիճան տաքության, իսկ  ցուրտ հոսանքների դեպքում` -22,-27 աստիճան ցուրտ: Տավուշի մարզում համեմատաբար մեղմ պատկեր է, առանձին օրերի օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-13 աստիճանով եւ ցուրտ ներհոսքի դեպքում`-12,-14 աստիճան: Սյունիքի մարզը ամենատաքն է եւ հաճախ է ենթարկվում Իրաքից կամ Իրանից եկող տաք հոսանքների ազդեցության: Սյունիքի նախալեռնային գոտիներում առանձին օրերի ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 2-7, հովտային գոտում 10 -14 աստիճան տաքության,  իսկ ցուրտ օդի ներթափանցման դեպքում հովտային գոտում ջերմաստիճանը գիշերը կնվազի 10-15, իսկ լեռնային շրջաններում 15-20 աստիճանով»,-փաստեց Գ. Սուրենյանը:
Անդրադառնալով ձմռանը Երեւանում սպասվող եղանակին, ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի  պետը տեղեկացրեց, որ տաք հոսանքների ներթափանցման դեպքում մայրաքաղաքում առանձին օրերի ցերեկային ժամերին սպասվում է 8-10 աստիճան տաքություն, իսկ ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում ջերմաստիճանը կհանսի -20,-22 աստիճանի:
Մանրամասները`տեսանյութում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА