ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումներն, ըստ Գագիկ Սուրենյանի (Տեսանյութ)

29.11.2017 12:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումներն, ըստ Գագիկ Սուրենյանի (Տեսանյութ)

Ըստ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԻ, այս տարի Արարատյան դաշտավայրում առանձին օրերի սպասվում է մառախուղ, սակայն նախորդ տարվա սառը օդի լճացումը եւ արեւի բացակայություն չի լինելու: Այս մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց ծառայությանը ղեկավարը:

Տեղումներ են սպասվում


Ինչ վերաբերում է առաջիկա հինգ օրերի եղանակային կանախտեսմանը, ապա Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ այսօր եւ վաղը մինչեւ կեսօր Հայաստանը կգտնվի միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որը թույլ է. «Ներկա պահին ՀՀ շրջանների մեծ մասում առկա են տեղումներ, Շիրակում, Արագածոտում, Կոտայքի լեռնային շրջաններում տեղումները հիմնականում ձյան տեսքով են: Կեսօրից հետո թույլ տեղումներ են սպասվում հանրապետության մյուս շրջաններում, իսկ վաղը կեսօրից հետո ցիկլոնը դուրս կգա հանարպետության տարածքից եւ տեղումները կդադարեն: Դեկտեմբերի 1-5-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի առանձնապես տատանումներ չեն կանխատեսվում, միայն դեկտեմբերի 1-ի գիշերը եղանակի պարզեցման հետեւանքով ջերմաստիճանը կնվազի»,-«Ազդակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գ. Սուրենյանը եւ հավելեց, որ առաջիկա 5 օրերին Երեւանում եւ Արարատյան դաշտում գիշերային ժամերին ջերմաստիանը -2,- 4 աստիճանի սահմաններում է, իսկ ցերեկը սպասվում է 5-7 աստիճան տաքություն, որը կլիմայի նորմայի սահմաններում է. «Առաջիկա 5 օրերին ցուրտ օդի հոսանքեր, ձյան տեղումներ հանրապետության տարածքում դեռեւս չեն կանխատեսվում»,-եզրափակեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА