ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զարուհի Փոստանջյանը Սփյուռքին էլ հիասթափեցրեց

28.11.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Զարուհի Փոստանջյանը Սփյուռքին էլ հիասթափեցրեց

Այս օրերին Միացյալ Նահանգներում գտնվող «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ, որը խոստանում էր համազգային ընդվզում սկսել օվկիանոսից այն կողմ, պարզվում է` հիասթափեցրել է տեղի Սփյուռքին: ԱՄՆ-ում գործող պրոսասնածռական «Հայոց համաժողով» հեռուստածրագրին Զարուհին խուսափել է մասնակցել, թեպետ իր համախոհի միջոցով հենց ինքն է առաջարկել, որ իրեն հրավիրեն հեռուստածրագրի տաղավար։ Այս մասին տեղեկացնում է հեռուստածրագրի փորձագետ, փաստաբան ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` նշելով, որ իրենք էլ համաձայնել էին ընդունել Զ. Փոստանջյանին. «Բայց պայմանավորված օրը խուսափեց գալ` չտալով որեւէ բացատրություն կամ ծանուցում։ Ասեմ, որ ինքը երեք այլ հաղորդումների է մասնակցել այդ նույն օրերին, այսինքն` այդ օրերը հենց նախատեսված էին հեռուստատեսության համար։ Նշեմ նաեւ, որ այդ մյուս երեք հեռուստատեսությունները ավելի քիչ տարածված են` համեմատած մեր ալիքի հետ։ Ընդ որում` այդ երեք հաղորդումներից առնվազն մեկը կապված է այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին «Սասնա ծռերի» անվան տակ դրամահավաք արեցին Լոս Անջելեսում` Պարույր Հայրիկյանի մասնակցությամբ, ու գումարը բաժանեցին ոչ թե «Սասնա ծռերի» ընտանիքներին, այլ անհայտ ուղղությամբ։ Սա անցյալ տարվա բան եմ ասում»։

ՀՀ նախագահը՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին

Հ. Գրիգորյանը նաեւ ընդգծում է, որ Լոս Անջելեսում նախատեսված Զարուհու ցույցի թույլտվությունն էլ վերցրել է մի մարդ, որն անցյալ տարի «Սասնա ծռերի» խումբը պառակտողն էր` ոմն Սահակ. «Չեմ կարծում այսքանը պատահականություն էր։ Իսկ որ Զառան չի իմանում` ում հետ ճանապարհ անցնի ու համագործակցում է հակասասնա ծռեր տարրերի հետ, շատ բանի մասին է խոսում, այդ թվում` Սեֆիլյանին Բ 26 նախագիծ անվանելու դրդապատճառն է նաեւ հիմա հասկանալի»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА