ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ, ՈՒՐԵՄՆ ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔ

28.11.2017 19:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ, ՈՒՐԵՄՆ ԻՆՉԻ՞ ՍՊԱՍԵՆՔ

Եվ այսպես, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնքված է: Լավն է այն, թե՝ վատը, մեզ ինչ-որ բան կտա, թե ընդհակառակը՝ կխլի. այս բոլոր հարցադրումների հետ կապված մեծ վեճն արդեն նկատելիորեն կորցրեց իր գործնական իմաստը: Այսինքն, ժամանակը կտա այդ բոլոր հարցերի պատասխանը:

Ղրղզստանում օրենք են ընդունել ԵՏՄ-ում Աստանայի հետ օգնության համաձայնագիրը չեղյալ համարելու մասին

Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՆ

Բայց համաձայնագրից բխող մեկ հարցադրում արդեն իսկ գործնական հարթությունում է: Այն է՝ փաստաթղթի ստորագրումից քաղաքական, ավելի կոնկրետ՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից ի՞նչ է տալու Հայաստանին: 

Իհարկե, ընդհանրական տեսանկյունից, թե ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ, նախ պետք է մեկ այլ հարցի պատասխան ստանալ, թե առհասարակ ո՞ւր է գնում Եվրոպան: Այսինքն՝ վաղը-մյուս օրը նախ՝ հենց Եվրոպայի համար արդիական կլինե՞ն այն չափանիշները, որոնք ներառվել են նաեւ Հայաստանի հետ համաձայնագրում՝ որպես պահանջ: Նկատենք, որ այդ պահանջներից շատերն ունեն, այսպես ասած, սուպերլիբերալիստական բնույթ, որը ներկայումս եվրամիութենական կառույցներում, ասենք՝ նաեւ առաջատար եվրոպական երկրներում պաշտոնական գաղափարախոսության կարգավիճակում է: Բայց ներկայումս ի՞նչ է կատարվում այդ նույն երկրներում: Վերցնենք միայն եվրոպական առաջատար Գերմանիայի օրինակը: Մեկ-երկու տարի առաջ մղձավանջային երազներում անգամ դժվար էր պատկերացնել, որ Գերմանիան կարող է կառավարության ձեւավորման եւ կանցլերի նշանակման հարցում ոչ թե խնդիրներ, այլ անգամ՝ կնճիռներ ունենալ: Մինչդեռ ներկայիս իրողությունն այն է, որ արդեն մոտ երկու ամիս է, ոչ չեն կարողանում կառավարություն ձեւավորել: Միգուցե ինչ-որ կերպ կձեւավորեն, միգուցե նոր ընտրությունների կարիք կլինի, թեեւ չի բացառվում, որ նոր ընտրությունն էլ բան չտա՝ քաղաքական ուժերի փոխհարաբերությունը չփոխվի. կտեսնենք: Բայց խոսքը ոչ թե այս մասին է, այլ նրա, որ եվրոպական սուպերլիբերալիզմի առաջնորդի համարում ունեցող, ներկայումս կանցլերի պաշտոնակատար Մերկելի վիճակն աննախանձելի է: Եթե անգամ նրան հաջողվի կառավարություն ստեղծել ու մնալ կանցլերի պաշտոնում, մեկ է՝ կունենա էապես ավելի թուլացած դիրքեր: Այսինքն, եթե Մերկելի դիրքերն այսքան թուլացել են մասնավորապես Գերմանիայում ազգայնական գաղափարախոսության ամրապնդման պատճառով, ապա նրա գործնականում անխուսափելի հետագա թուլացումը ողջ Եվրոպայով մեկ էլ ավելի է ամրապնդելու ազգայնականներին: Էլ չասած, որ ընտրազանգվածի մոտ ազգայնականության ամրացումն անգամ լիբերալ վերնախավերին է պարտադրում՝ տեղաշարժվել դեպի ազգայնականություն: Օրինակ՝ Մերկելը եւ ԵՄ կառույցներում էլ՝ Յունկերն ակտիվորեն աշխատում են համաեվրոպական բանակի ստեղծման ուղղությամբ, արդեն իսկ առկա են նաեւ այդ նպատակին միտված ընդունված որոշումներ: Մյուս կողմից, այս իրողությունները որոշակիորեն նոր խաղի կանոններ են սկսել ձեւավորել ԵՄ-ԱՄՆ-ՌԴ եռանկյան ներսում՝ ի վնաս Եվրոպա-ԱՄՆ երբեմնի անվերապահ դաշնակցային հարաբերությունների: Պատկերացրեք, նույն Մերկելը, որ դեռ մեկ ամիս առաջ խոսում էր ՌԴ- նկատմամբ պատժամիջոցների խստացման հնարավորության մասին, հիմա արդեն հայտարարում է. «ԵՄ-ի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը «Արեւելյան գործընկերության» երկրների հետ հարաբերություններում ունի առաջատար դեր»:

ՌՈՏՇԻԼԴՆԵՐԻ ԻՆՉԻ՞Ն ԷՐ ՊԵՏՔ ԱԼԻԵՎԻՆ 3.6 ՄԻԼԻԱՐԴ ՏԱԼԸ

Բայց չէ՞ որ «Արեւելյան գործընկերության» երկրների թվում առաջնային է Ուկրաինան: Այսինքն` ի՞նչ, Մերկելը նաեւ ուկրաինական հակամարտության հետ կապվա՞ծ է տեսնում ՌԴ-ի «առաջատար դերը», թե՞ ուզում է ասել, որ Բրյուսելն այդ դերը զիջում է Մոսկվային: Չնայած՝ այս երկրորդ տարբերակի մասին է խոսում նաեւ այն, որ Վաշինգտոնը վերջին ժամանակներս ստիպված է մինչեւ իսկ ուկրաինական հակամարտությունում Բեռլինի փոխարեն դուրս գալ առաջին պլան...

ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ՀԵՏ ՄՆԱՑ

Ինչեւէ, ԵՄ-ԱՄՆ-ՌԴ այս արագ փոփոխվող փոխհարաբերություններում գաղափարախոսական եւ դրանից բխող՝ կյանքի մյուս ուղղություններով եւս ի՞նչ տեսք կստանա Եվրոպան, դա ինչպե՞ս կազդի ԵՄ-ՀՀ հարաբերությունների վրա, դժվար է ասել, ժամանակը կտա այս ամենի պատասխանը: Սակայն համաձայնագրի բուն ստորագրման փաստը քաղաքական երեւույթ է, որն անմիջապես էլ ունենալու է իր ազդեցությունը:

Առաջինը, որ աչքի առաջ է, դա այն փաստն է, որ Հայաստանին հաջողվեց, պահպանելով ՌԴ-ի հետ հարաբերությունները եւ մինչեւ իսկ Մոսկվայից նոր ռազմական վարկ ստանալով, նաեւ որակական նոր մակարդակ ստանալ ԵՄ-ի հետ քաղաքական կապերում: Ընդ որում, գրեթե այն պահից, երբ օրակարգում հայտնվեց ԵՄ-ի հետ համաձայնագրի թեման, Ադրբեջանում այն անթաքույց ուրախությունն էր զարգանում, որ Հայաստանի համար դա փակուղի է. ի վերջո, կա՛մ համաձայնագիրը կստորագրվի, ՌԴ-ն կթարսվի Հայաստանի հետ ու, մասնավորապես` Ղարաբաղի հետ կապված բոլոր շեշտադրումները կկատարի Ադրբեջանի վրա: Կա՛մ չի ստորագրվի, որն առաջ կբերի Եվրոպայի թշնամանքն, ու նույն Ղարաբաղի հարցում ԵՄ-ն արդեն կաշխատի Ադրբեջանի օգտին: Ընդ որում, անգամ ադրբեջանական ամենահեղինակավոր վերլուծաբաններն էլ են գործնականում բացառում երրորդ տարբերակը, որ Հայաստանին կհաջողվի Մոսկվայի հետ համաձայնեցնել համաձայնագրի հարցը:

Եվ հակառակը, այս փուլում արդեն Ադրբեջանն է կանգնել նույն խնդրի առաջ: Ողջ տարվա ընթացքում Բաքուն համառորեն սրում էր հարաբերությունները ԵՄ-ի հետ, թե անգամ առանց Եվրոպայի իրենք շատ լավ կգոյատեւեն: Մինչդեռ դա հանգեցրեց ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ արեւմտյան ճնշումների խորացման, այլ նաեւ Ղարաբաղի հետ կապված Եվրոպան, ինչպես նաեւ հուշում է Մերկելի հիշատակված հայտարարությունը, սկսեց աստիճանաբար հետ քաշվել՝ տեղը թողնելով Մոսկվային: Վերջապես, երբ սկսեց զգացվել, որ համաձայնագրի ստորագրումը չի բերելու Մոսկվայի նեգատիվ ռեակցիան, այլ նաեւ տանում է Ադրբեջանի նկատմամբ եվրոպական ճնշումների էլ ավելի խորացման, Բաքուն փորձում է վերադառնալ ԵՄ-ի հետ իր սեփական համաձայնագրի ուղղությամբ բանակցություններին: Բայց արդեն ուշացած. Հայաստանի հետ համաձայնագրում ֆիքսված է նաեւ ԵՄ-ի մոտեցումը Արցախի վերաբերյալ, եւ եթե Ադրբեջանը հասնի նման համաձայնագրի ստորագրման, ապա գործնականում բացառվում է, որ այնտեղ ԵՄ-ի մեկ այլ մոտեցում ներառվի:

Թրամփը կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագիրը համարում է «վատ գործարք»

Սրանից էլ զատ, ԵՄ-ի հետ համաձայնագրում, չնայած բառացիորեն ընդգծված չէ, սակայն ի սկզբանե էլ չէին կարող ներառվել դրույթներ, որոնք կհակասեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Ի վերջո, գալիք տարվանից կիրառման մեջ է մտնում ԵՏՄ-ի միասնական «Մաքսային օրենսգիրքը», եւ եթե դրան ուղղված դրույթներ լինեին ԵՄ-ի հետ համաձայնագրում, արդեն իսկ դրա շուրջ մեծ աղմուկ կլսվեր: Բայց ահա Ադրբեջանի պարագայում այդ արգելակը չկա, եւ նախնական տվյալներով ԵՄ-ն առաջ է քաշում ադրբեջանական ներքին շուկան Եվրոպայի առաջ լրիվ բացելու տարբերակը այնպես, ինչպես Ուկրաինայի եւ Վրաստանի պարագայում է: Հենց դրան է, որ ի սկզբանե ՌԴ-ն դեմ էր, որն էլ իր գագաթնակետին հասավ Ուկրաինայի դեպքում: Որ ԵՄ-ի առաջ բաց շուկա ունենալու պարագայում ՌԴ-ն կփակի իր շուկան՝ միջանցիկ ուղիներով եվրոպական ապրանքների անմաքս ռեժիմով մուտքը ռուսական շուկա տեղի չի ունենա: Եվ ահա Ադրբեջանը հայտնվում է այդ նույն խնդրի առաջ. ԵՄ-ի առաջարկած պայմաններով համաձայնագիրը առաջ է բերելու Մոսկվայի հակազդեցությունը, կամ առնվազն՝ ռուսական շուկան էապես կզգուշանա ադրբեջանական մուտքերից: Հակառակ դեպքում, պետք է հրաժարվել ԵՄ-ի առաջարկներից, որը խոստանում է հարաբերությունների էլ ավելի սրացում:

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ, ԹԵՐԵՎՍ, ՉԵՆ ԼԻՆԻ

Այսպիսով փաստը, որ Հայաստանին հաջողվեց Ադրբեջանին շրջանցել նախ՝ ԵՏՄ-ի անդամակցության հարցում, ապա՝ ԵՄ-ի հետ համաձայնագրով: Իսկ այն պարագայում, երբ տարածաշրջանում նկատելիորեն թուլացել է ԱՄՆ-ի քաղաքականությունը, ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների միաժամանակյա դրական դինամիկան, անշուշտ, զգալի առավելություն է, որը մեծ հավանականությամբ կարտացոլվեն նաեւ ղարաբաղյան խաղատախտակին:

Բայց նաեւ հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը դեռ իր տարածաշրջանային դիրքերը փրկելու փորձեր անում է: Օրինակ՝ անցած շաբաթվա վերջին կայացավ Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցը: Թուրքիայից հնչած մեկնաբանություններն ակնարկում են, որ Թրամփը փորձում է որոշակի զիջումներ անել Անկարային: Այդ թվում, ինչպես հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, Թրամփը Էրդողանին հավաստիացրել է, որ հրաման է տվել դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիայի քրդերին, ընդ որում, թուրքական այլ աղբյուրներ խոսում են նաեւ արդեն իսկ տրված զենքից առնվազն ծանր զինտեխնիկան հետ վերցնելու մասին: Էրդողանն էլ իր հերթին է հայտարարել, թե Թրամփը խոստացել է վերանայել իսլամական քարոզիչ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը: 

Ռուհանի. Իրանն առաջինը չի խզի միջուկային համաձայնագիրը

Սպասելի էր, որ Վաշինգտոնին պետք է մտահոգեր անցած շաբաթ Սոչիում կայացած Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ այն, որ Էրդողանի փոխանցմամբ, այդ հանդիպումները դառնալու են պարբերական: Բայց դեռ հարց է, թե Թրամփին կհաջողվի՞ տարածաշրջանային աշխարհաքաղաքական բալանսը վերականգնել՝ Թուրքիային իր կողմը վերագրավելու նման փորձերով: Եթե Թրամփն իրականացնի հիշատակված եւ մյուս խոստումները, դա մեկ բան կնշանակի՝ Անկարայի աշխարհաքաղաքական հաղթանակը Վաշինգտոնի նկատմամբ: Եվ հաշվի առնելով, որ նման իրավիճակում Էրդողանը վազեց Մոսկվա՝ ներողություն խնդրելու, Թրամփի այդ քայլը Վաշինգտոնի համար նաեւ միջազգային հարթակում կվերածվի հեղինակության լուրջ ձախողման: Վերջապես, դա նաեւ քրդերին կստիպի վերջնականապես հրաժարվել ԱՄՆ-ի հետ դաշինքից՝ թեքվելով դեպի ՌԴ: Ու այսքանից հետո մեկ բան է հաստատ՝ Թուրքիան այլեւս ոչ մի պարագայում ԱՄՆ-ի երբեմնի հնազանդ վասալը չի դառնա: Միգուցե նման հաղթանակից հետո Էրդողանը փորձի մի փոքր կոշտացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները: Բայց հազիվ թե դրանից այն կողմ անցնի, հաշվի առնելով, որ նոր թշնամանքը կրկին ռուսական շուկան փակելու է թուրքական ապրանքների դիմաց, ինչին այլընտրանք նախկին հակամարտության ժամանակ Էրդողանն այդպես էլ չգտավ:

Մի խոսքով, կարծես թե տարածաշրջանային իրավիճակը անակնկալներ չի խոստանում: Ընդ որում, իրավիճակը մեր օգտին է, եւ եթե չկարողանանք օգտվել, ապա միայն մեր խելքից: Այդ թվում, որ որոշ «իմաստուններ» մի գլուխ խոսում են ԵՏՄ-ից դուրս գալու մասին՝ դրանով հրաշալի ծառայություն մատուցելով Բաքվին եւ Անկարային:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА