ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տղամարդկանց 5 տեսակ, որոնց հետ կարելի է երկրորդ ժամադրության գնալ

26.11.2017 13:28 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Տղամարդկանց 5 տեսակ, որոնց հետ կարելի է երկրորդ ժամադրության գնալ

Նա կպչուն «նախկին» ունի

Հնարավոր է, որ այդ աղջիկը պարզապես տեղյակ չէ, որ իրենց հարաբերություններն արդեն ավարտվել են, իսկ դու հայտնվել են միանգամայն տգեղ իրավիճակում: Այդ ընկերոջ մասին շատ բան կարելի է ասել, սակայն դժվար է նրան մեղադրել, որ նա այդպես իր համար անսպասելիորեն քեզ վրա ուշադրություն է դարձրել: Ավելի շուտ նա չի հասցրել հասկանալ, թե ինչ է իր հետ կատարվում, եւ նրան անհրաժեշտ է ժամանակ տալ:

Տասը արտահայտություն, որոնցից հետո կարելի է համարձակորեն լքել բոյֆրենդին

Նա տարօրինակ հումորներ էր անում առաջին հանդիպման ժամանակ

Առաջին հանդիպման ժամանակ նա տարբեր հիմարություններ էր ասում, տարօրինակ անեկդոտներ էր պատմում եւ անհեթեթ հումո՞ր էր անում: Մ՛ի շտապիր մերժել նրան. շատ հնարավոր է, որ դու նրան շատ ես դուր եկել, այդ պատճառով էլ նա նյարդայնանում է: Նյարդային վիճակում էլ իրեն այդ կերպ է պահում։ Իսկ եթե դա մշտապես կրկնվի, ապա դա մտածելու առիթ կլինի:

Նա թափթփված տեսք ուներ

Ով գիտե, թե ինչ է կատարվել նրա հետ Ձեր հանդիպումից առաջ: Գուցե նա օգնել է ընկերոջը՝ դուրս բերել ցեխի մեջ հայտնված մեքենան: Գուցե նա ինչ-որ այլ բանում շատ լավն է, եւ թափթփվածությունը նրա միակ թերությունն է:

Նա փոքր-ինչ կոպիտ էր

Նա փնթփնթում էր մատուցողների վրա կամ սրճարանում նստած մարդկանց մասին լավ չէ՞ր արտահայտվում: Հնարավոր է, որ նա ծանր օր է ունեցել կամ որեւէ մեկը փչացրել է նրա տրամադրությունը Ձեր հանդիպումից անմիջապես առաջ: Նրան երկրորդ հնարավորությու՛ն տուր, բայց, եթե իրավիճակը կրկնվի, ավելի լավ է նրան փոխարինող գտնես:

Նա չափազանց ամաչկո՞տ էր

Առաջին հանդիպումն ամենեւին երաշխիք չէ, որ նա միշտ այդպիսինն է: Հնարավոր է նա նյարդայնացել է կամ, գուցե, քեզ է տնտղում, ինչպես դու՝ իրեն: Եվ նախաձեռնությունն իր ձեռքը չի վերցնում, քանի որ ուզում է քեզ ավելի լավ ճանաչել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА