ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միսսիս Մոլորակ 2017»-ից Նանա Մանուչարյանը վերադառնում է մրցանակներով

25.11.2017 15:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Միսսիս Մոլորակ 2017»-ից Նանա Մանուչարյանը վերադառնում է մրցանակներով

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ մայրիկների համար նախատեսված՝ «Միսսիս Մոլորակ 2017» գեղեցկության, նորաձեւության միջազգային մրցույթը, որին «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի շնորհիվ` այս տարի մասնակցում էր նաեւ Հայաստանը: Իսկ թե ի՞նչ հաջողություններ այս մրցույթում գրանցեց Հայաստանը ներկայացնող երկու փոքրիկների մայրիկ ՆԱՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, «Իրավունքը» պարզեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային  ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ՄԱՐԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ. «Այս հեղինակավոր  մրցույթում Հայաստանը ներկայացնող Նանա Մանուչարյանն արժանացել է 3-րդ մրցանակի եւ «Mrs. Crace» անվանակարգին։ Մեր մասնակիցն արժանացել է նաեւ եվրոպական ժամացույցների «BERING» ապրանքանիշի սահմանած հատուկ մրցանակին, «MAGAMA» նորաձեւության տան մրցանակին»:

Ալեքս Միրզոյանը՝ Ձմեռ պապի, փող աշխատելու եւ ամուսնության մասին

Մ. Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ «Միսսիս Մոլորակ 2017» մրցույթի գլխավոր մրցանակին է արժանացել Թաթարստանը ներկայացնող մասնակիցը, իսկ առաջին մրցանակը բաժին է հասել Վիետնամի, իսկ երկրորդ մրցանակը՝ Մոնղոլիայի ներկայացուցչին: Մրցույթի «Միսսիս տաղանդ» հատուկ մրցանակը տրվել է Ֆիլիպինները ներկայացնող մասնակցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА